Իլոն Մասկը X սոցիալական ցանցում Դոնալդ Թրամփին ԱՄՆ-ի նախագահի ավելի ընդունելի թեկնածու է համարել, քան նրա մրցակից Քամալա Հարիսին։ Նա մեկնաբանել է մի գրառում, որում օգտատերը պնդում էր, որ Թրամփը «ընտրություններում չարյաց փոքրագույնն է»։ «Միանշանակ»,- գրել է Մասկը:               
 

Փաստաբանները գործադուլ են անում

Փաստաբանները գործադուլ են անում
10.06.2013 | 12:26

Այսօր առավոտվանից փաստաբանները հայտարարել են գործադուլ՝ ընդդեմ վճռաբեկ դատարանի կամայական որոշումների:
Գործադուլը նախաձեռնող փաստաբաններից Հայկ Ալումյանը մեզ հետ զրույցում ասաց, որ էլեկտրոնային փոստով իրենց են միացել 201 փաստաբաններ: Այժմ նրանք պատրաստվում են փաստաբանների մասնակցությամբ «Կոնգրես» հյուրանոցում հրավիրել կլոր սեղան, որի ժամանակ էլ կքննարկեն իրենց անելիքները: Հրավիրված են նաև ներկայացուցիչներ վճռաբեկ դատարանից:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 3852

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ