ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Կարեն ՔՈՉԱՐՅԱՆ. Եկեք դիլետանտությամբ չզբաղվենք

Կարեն ՔՈՉԱՐՅԱՆ. Եկեք դիլետանտությամբ չզբաղվենք
01.02.2013 | 13:35

Դե բավական է, էլի, ինչքա՞ն կարելի է հակառակորդներին ուրախանալու առիթ տալ: Առավոտից կարդում եմ Պարույր Հայրիկյանի անչափ ցավալի մահափորձի հետ կապված ամենատարբեր մեկնաբանությունները: Հիմա էլ տպավորություն է ստեղծվում, որ այս առավոտ Հայաստանում արթնացել է... մեկ միլիոն Շերլոկ Հոլմս: Մարդիկ, փոխանակ իրենց վրդովմունքը հայտնեն, դատապարտեն երևույթը, քաջալերեն ու գոնե հոգեպես թև ու թիկունք դառնան պարոն Հայրիկյանին, մի մարդու, որն իր կյանքն է նվիրել ու շարունակում է նվիրել Հայաստանին ու ազգային գաղափարներին, ինչ-որ անհեթեթ վերլուծություններ են անում, փիլիսոփայում, արդեն մեղադրանքներ ներկայացնում կոնկրետ մարդկանց: Քաղաքակա՞ն են մահափորձի դրդապատճառները, թե անձնական, հուսով եմ` կպարզի հետաքննությունը, սակայն, որ սա մեծ հարված է մեր այդքան դժվարությամբ ձեռք բերած պետականությանը, բացարձակ ճշմարտություն է: Էլի եմ խնդրում, եկեք դիլետանտությամբ չզբաղվենք, ժամանակից շուտ չանենք անկապ եզրակացություններ, չվիրավորենք միմյանց ու առիթ չտանք «հարևաններին»` հերթական անգամ ուրախանալու:
Իսկ պարոն Հայրիկյանին, ով շատ ուժեղ անձնավորություն է , ցանկանում եմ առաջին հերթին շուտ ապաքինում:

Դիտվել է՝ 5125

Մեկնաբանություններ