Իլոն Մասկը X սոցիալական ցանցում Դոնալդ Թրամփին ԱՄՆ-ի նախագահի ավելի ընդունելի թեկնածու է համարել, քան նրա մրցակից Քամալա Հարիսին։ Նա մեկնաբանել է մի գրառում, որում օգտատերը պնդում էր, որ Թրամփը «ընտրություններում չարյաց փոքրագույնն է»։ «Միանշանակ»,- գրել է Մասկը:               
 
  • «Չի կարելի այլևս մեր պետությունում կայացնել կամայական որոշումներ»

    «Չի կարելի այլևս մեր պետությունում կայացնել կամայական որոշումներ»

    26.07.2013| 17:10
    «Մենք պահանջում ենք, որ 100 դրամիմասին կայացրած որոշումը լինի վերջնական, ոչ թե ժամանակավոր: Մենք չենք ուզում մի քանի ամիս հետո կրկին տրանսպորտի գին քննարկեն :Թող օրինակ վերցնեն հարևան Վրաստանից` էնտեղի մետրոպոլիտենն առանց ժետոնի է աշխատում: Թեկուզ Եվրոպայից: Ինչո՞ւ Եվրոպայի լավ օրենքները այստեղ չի կիրառվում»,-ասում էին ակտիվիստները:
  • «Ինչի՞ համար է դատական  նիստեր կոչվող ֆարսը»

    «Ինչի՞ համար է դատական նիստեր կոչվող ֆարսը»

    26.07.2013| 12:23
    «Թմրանյութ օգտագործած մարդկանց որ նստեցնում են, ավելի վատ ա լինում: Իրենց բերդերում նարկոտիկը վխտում ա: ՈՒ շատ հետաքրքիր ա, որ էդպիսի մարդկանց նույն կամերում են նստացնում: Դա ա՞ պատիժը: Բռնում են, որ չանեն, ուղղվեն, բայց նստացնում են նույն տեղը, աշխատողներն էլ վերևների հետ մաֆիա դարձած մատակարարում են: Լավ էլ գիտեն` նարկոտիկ ով ա երկիր բերում: Բայց բռնում են միայն մեր երեխեքին»,- «Իրատես de facto»-ի խմբագրություն եկած ԱՐՈՒՍՅԱԿ ԽԱՉԱՏՐՅԱՆՆ այսպես իր բողոքը սկսեց արդարադատության համակարգից:
  • Ոստիկանությունում ոչինչ չի փոխվում

    Ոստիկանությունում ոչինչ չի փոխվում

    25.07.2013| 11:57
    Ոստիկանությունը տրանսպորտի թանկացման դեմ քաղաքացիական ակտիվիստների կազմակերպած բողոքի ակցիաների վերաբերյալ հանդես է եկել պարզաբանմամբ, որ ակտիվիստների հավաքները չեն կարող դիտվել որպես ինքնաբուխ, հետեւաբար՝ պետք է անցկացվեն Օրենքով սահմանված իրազեկման կարգի պահպանմամբ:
  • Կալանավորին ծեծելն աշխատա՞նք է

    Կալանավորին ծեծելն աշխատա՞նք է

    23.07.2013| 00:35
    «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում բարքերն ու կարգերը գնալով անտանելի են դառնում: Արդեն վեց տարի կալանավայրում անցկացրած, ինքնասպանության փորձ արած Մանուկ Մանուկյանը երեկ մեր խմբագրություն էր զանգահարել` ղեկավարության ապօրինի գործողություններից դժգոհելու: Նրա փոխանցմամբ` ՔԿ-ի ազգային անվտանգության գծով պետի տեղակալը` Զորակ Ավետիսյանը, կանչել է նրան ու պայման առաջարկել, որ ոչ թե բանտի վերահսկող դատախազը ( նկատի ունի հենց բերդի դատախազ Ալիկ Մուրադյանին) «կռիշա» լինի ու նրանից փող ստանա, այլ ինքը:
  • Մարդու մասնավոր կյանքն ու դրա պաշտպանությունը

    Մարդու մասնավոր կյանքն ու դրա պաշտպանությունը

    22.07.2013| 17:39
    Մարդու մասնավոր (անձնական) կյանքի իրավաբանական բնույթի նկատմամբ գոյություն ունեն տարբեր տեսակետներ, որոնց բազմազանությունը, առաջին հերթին, արտացոլում է այդ կյանքի բարդ բովանդակությունը:
  • Բաց նամակ

    Բաց նամակ

    19.07.2013| 01:12
    Ցավում եմ, որ սույն նամակս ազատագրական պայքարի մեր տարած հաղթանակների շնորհավորանքներով չեմ սկսում, այլ նրա մարտիկ(ներ)ի դեմ կատարվող տարատեսակ խոշտանգումների փաստերով։ Տեղեկացնում եմ Ձեզ, որ սույն թվականի հունիսի 20-ի երեկոյան, ոչ աշխատանքային ժամին, 95# խուցը, ուր պարտադրված պատիժ եմ կրում նաև ես, ենթարկվեց անօրինական, չնախատեսված և գրաֆիկից դուրս «խուզարկության»։
  • Ռուսաստանի Օմբուդսմենի առաջին պաշտոնական արձագանքը

    Ռուսաստանի Օմբուդսմենի առաջին պաշտոնական արձագանքը

    18.07.2013| 17:35
    Ռուսաստանի Դաշնության մարդու իրավունքների հանձնակատար Վլադիմիր Լուկինը չնայած այս օրերին գտնվում է արձակուրդում, այդուհանդերձ հանձնարարել է հրատապ արձագանքել Հայաստանի Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանի գրությանը: Կարեն Անդրեասյանին ուղղված պաշտոնական գրության մեջ նշված է, որ «Ռուսաստանի Դաշնության մարդու իրավունքների հանձնակատարը բարձր է գնահատում մեր պետությունների իրավապաշտպան կառույցների միջև սերտ համագործակցությունը»:
  • Հայաստանում ՌԴ-ի դեսպանատունը հաղորդագրություն է տարածել տեղի ունեցած ՃՏՊ-ի առիթով

    Հայաստանում ՌԴ-ի դեսպանատունը հաղորդագրություն է տարածել տեղի ունեցած ՃՏՊ-ի առիթով

    17.07.2013| 20:01
    Հայաստանում ՌԴ-ի դեսպանատունը հաղորդագրություն է տարածել Պոդոլսկ քաղաքում տեղի ունեցած ՃՏՊ-ի առիթով, որի հետևանքով 18 մարդ էր զոհվել և որի համար կասկածվող ՀՀ քաղաքացի, վարորդ Հրաչյա Հարությունյանի հանդեպ վերաբերմունքը հարուցել էր հայաստանցիների դժգոհությունը:
  • Իրավապաշտպան. «Խնդիրը խալաթի մեջ չէ...»

    Իրավապաշտպան. «Խնդիրը խալաթի մեջ չէ...»

    17.07.2013| 15:36
    Խնդիրը նրանում չէ, որ «ԿամԱԶ»-ի վարորդին, ով պատճառ է հանդիսացել բազմաթիվ զոհերի, դատարան են բերել կանացի խալաթով, այլ այն, որ նրան չպետք է դատարան քարշ տային ֆիզիկական այդպիսի ծանր վիճակում`ուշքի բերելով միայն դեղորայքային ներարկումներով: Այդ մասին CivilNet TV-ի հարցազրույցում հայտարարել է իրավապշտպան, «Мемориалօ» խտրականության դեմ ծրագրի ղեկավար`Ստեֆանիա Կուլաևան:
  • Հրաչյա Հարությունյանի դուստրը պահանջում է

    Հրաչյա Հարությունյանի դուստրը պահանջում է

    17.07.2013| 13:15
    ՙՇուրջ քսան տարուց ավելի է` բեռնատար մեքենաներ է վարում, բայց որ ավտովթարի պատճառ լինի, երբևէ չի եղել: Նա ընտանիքի շատ լավ հայր է՚,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը այսպես հորը ներկայացրեց օրերս Պոդոլսկի մոտակայքում տեղի ունեցած խոշոր վթարի պատճառ դարձած Հրաչյա Հարությունյանի դուստրը` Լիլիթը, որն ասուլիսի էր եկել հորեղբոր տղայի` Արթուրի, հորաքրոջ աղջկա` Անահիտի, և փաստաբան Տարոն Սիմոնյանի հետ: