ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

«Ով էնպիսի սուտ լուր տարածի, որ ասեն՝ ճիշտ է...

«Ով էնպիսի սուտ լուր տարածի, որ ասեն՝ ճիշտ է...
17.10.2008 | 00:00

ՀԵՔԻԱԹԻ ԺԱՆՐԻՑ
...քաղաքապետ դառնալուց հետո «թագավորությանս» կեսը կտամ նրան»։ Հավանաբար, թումանյանական հեքիաթի այս տրամաբանությամբ է առաջնորդվում բոլորովին վերջերս Կենտրոնի թաղապետ նշանակված (վերընտրվել բառն այս դեպքում շռայլություն է) Գագիկ Բեգլարյանը, իր գովազդով զբաղվող «փիարշիկներին» հանձնարարելով «ստույգ տեղեկատվություն» դնել շրջանառության մեջ, իբր, իշխանությունները հենց իրեն են տեսնում Երևանի հաջորդ քաղաքապետ։ Ստերի հերն անիծող այս լուրերի դիմաց Բեգլարյանը, ինչ խոսք, «թագավորության» կեսը որևէ մեկին փեշքեշ անելու խոստում չի տվել, բայց որ շռայլորեն վարձատրում է դրանք հորինող-տարածողներին, կասկածից վեր է։ Ի դեպ, քարոզչական այս տեխնոլոգիան գնալով ավելի «մոդայիկ» է դառնում մեզանում, և Կենտրոնի թաղապետն էլ հեքիաթասաց-տեխնոլոգների թանկ ծառայություններից օգտվող միակ պաշտոնյան չէ։ Առանձնապես փայլուն հիշողություն պետք չէ ունենալ՝ մտաբերելու մեծուպստիկ այն չինովնիկներին, ովքեր այս նույն քարոզչական հնարքով «բադիկներ» են բաց թողել տեղեկատվական դաշտ, մի կողմից՝ իշխանությունների տրամադրությունները շոշափելու, մյուս կողմից՝ սեփական անձի վրա վերջիններիս թանկագին ուշադրությունը հրավիրելու պարզունակ միտումով։ Հպանցիկ վիճակագրությունը փաստում է, որ իշխանությունները նման դեպքերում թումանյանական հեքիաթի նույն տրամաբանությամբ են արձագանքում հրապարակ նետված գլխից մեծ ստերին և որպեսզի պարտադրված չլինեն ասելու՝ «սուտ է» ու ցանկալի պաշտոնն էլ արծաթե եզրագծով կապույտ սկուտեղի վրա չհրամցնեն ստի հետևում կանգնած հերթական չինովնիկին, դիմում են տրամագծորեն հակառակ տեխնոլոգիայի օգնությանը։ «Ճիշտ ես ասում,- տմբտմբացնում են գլուխները,- անցյալ տարի էլ շորբուլաղցի մի տավարած էր ուզում գյուղապետ դառնալ, մենք էլ դեմ չէինք, բայց գեղը կանգնեց, գերանը կոտրեց։ Կպատահի»։
Հավելենք, որ Գագիկ Բեգլարյանի քաղաքապետական նկրտումները տեղեկատվական դաշտով չեն սահմանափակվում։ Սոցիոլոգիական հարցման «ինստիտուտն» էլ է հասու պարոն թաղապետին, ինչի օգնությամբ բոլորովին վերջերս փորձում էր համոզել իշխանություններին, որ Կենտրոն համայնքի բնակիչների շրջանում ամենաբարձր ռեյտինգ ունեցող պաշտոնյան հենց ինքն է, որ կա։ Ավա՜ղ։ Ստի ոտքերն այս անգամ էլ շատ կարճ դուրս եկան։ Պարզվեց՝ սոցհարցում կոչվածն էլ պատվերով համերգի, ավելի ճիշտ, պատվերով հեքիաթի ժանրից էր։
Լիլի ՄԱՐՏՈՅԱՆ

Դիտվել է՝ 4962

Մեկնաբանություններ