Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մտադիր չէ չեղարկել «Օտարերկրյա գործակալների մասին» և «ԼԳԲՏ քարոզչությունն» արգելող օրենքները՝ հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։ «Դրանք եվրոպական արժեքներ չեն։ Մենք ուրիշ Եվրոպա գիտենք, ուրիշ Եվրոպա ենք ուզում։ Վստահ եմ, որ պահպանողական ուժերը Եվրոպայում կարթնանան»,- ասել է քաղաքական գործիչը:               
 

Լինելու է ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՑԱՍՈՒՄ՝ դաժան, բայց անաչառ դատաստանի ողջ գործիքակազմով

Լինելու է ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՑԱՍՈՒՄ՝ դաժան, բայց անաչառ դատաստանի ողջ գործիքակազմով
24.04.2023 | 21:17

N.P & Co-ին հինգ տարում հաջողվեց իսպառ վերացնել կամ դիմադրողականությունից զրկել 27 տարվա զրկանքների գնով քիչ թե շատ կայացած հայկական երկու պետությունների անխտիր բոլոր պետական և ազգային ինստիտուտները և երկրին ու բնակչությանը գրեթե պատրաստել «հայ-թյուրքական մեծ բարեկամության ու եղբայրության» սկզբնավորմանը՝ նույնն է, թե վերջնական բնաջնջմանը երկրագնդի երեսից: Մնում է միայն մեկ խոչընդոտ՝ Համազգային գլխավոր ինստիտուտը՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին՝ Վեհափառ հայրապետի գլխավորությամբ:

Հիմա հերթը հասել է Եկեղեցու դիմադրողականությունը կոտրելուն: Այնպես չէ, որ այս հինգ տարիների ընթացքում ձեռքները ծալած նստած են եղել ու չեն արել ոչինչ այդ ուղղությամբ: Բավականին նախապատրաստական աշխատանքներ տարվել են և հիմա հերթն հասել է Եկեղեցու ուղղությամբ լայնամասշտաբ գրոհին, որի առաջին «համազարկերը» արդեն իսկ լսելի ու տեսանելի են: Այլևս վերջնականապես մթագնված նրանց ուղեղներին ոչինչ չի կարող հետ պահել այդ արկածախնդրությունից՝ և թյուրք տերերն են շտապեցնում և իրենք են շտապում վերջացնել «Հայրենիքն ու պետությունը» հանձնելու այսքան երկար ձգված գործն ու հանգիստ շունչ քաշել՝ նույնն է, թե առաջիկա տասնամյակներում «դինջ վայելել» իրենց կատարած տիտանական աշխատանքի իրականում արնահամ, բայց իրենց կարծիքով քաղցր պտուղները:

«Խավարի մահածին իշխանի» անմնացորդ նվիրյալները, բնույթով լինելով ընչաքաղց և տկարամիտ, նույնիսկ չեն էլ պատկերացնում, որ այդ ձեռնարկը վերածվելու է իրենց անբարո գործունեության «կարապի երգի», որ իրենք հատել են հնարավոր բոլոր կարմիր գծերը և իրենց դեմ լինելու է ոչ թե «հանրային որոշ շերտերի ընդվզում», այլ լինելու է ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՑԱՍՈՒՄ՝ դաժան, բայց անաչառ դատաստանի ողջ գործիքակազմով :

Թող ձեռնարկեն այդ գրոհը: Գոնե մեն մի լավ ծառայություն մատուցած կլինեն ազգին ու հայրենիքին :

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին հարյուրամյակներ շարունակ անսասան կանգուն է եղել, կանգուն է այժմ և անտարակույս կանգուն է մնալու հետայսու՝ ինչքան էլ թյուրքական հաճկատար բճակույտը զուր ջանքեր գործադրի սասանելու նրա աստվածային զորեղությունը: Եկեղեցին է տալու հայ ազգի հերթական վերելքի մեկնարկն ու լինելու է այդ վերելքի ուղղորդողն ու երաշխավորը:

Աստված օգնական և պահապան Ազգիս Հայոց՝ ի Հայաստան, Արցախ և ի Սփյուռս...

Արգամ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 5470

Մեկնաբանություններ