Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մտադիր չէ չեղարկել «Օտարերկրյա գործակալների մասին» և «ԼԳԲՏ քարոզչությունն» արգելող օրենքները՝ հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։ «Դրանք եվրոպական արժեքներ չեն։ Մենք ուրիշ Եվրոպա գիտենք, ուրիշ Եվրոպա ենք ուզում։ Վստահ եմ, որ պահպանողական ուժերը Եվրոպայում կարթնանան»,- ասել է քաղաքական գործիչը:               
 

Սա մեր թշնամու դրածոներից է

Սա մեր թշնամու դրածոներից է
08.04.2023 | 19:12

Փաստորեն, էս լեհ բարեկամը` Թոմաս Բուչեկը, մութ կերպար է։

Ի դեպ, պատերազմի օրերին բոլոր մեդիաները իրենից խոսել են առանց հետաքրքրվելու։

Գիրքը, որ գրել է պատերազմի մասին ու դրել վաճառքի, չգտանք։

Խառնված է եղել հայկական արժեթղթերի վաճառքի մեջ։

Փորձել էստեղ գումար հավաքել։

Եվ ուշադրություն. դատվել ու պարտվել Լեհաստանում ՀՀ հյուպատոսին։

Էսքանը բավարար է, որ պնդեմ, որ սա կեղծ մարդ է, ով համացանցում չունի որևէ այլ թեմա, բացի հայերի թեմայից ու լուրջ մտածում եմ, որ սա մեր թշնամու դրածոներից է, ով օգտվելով պատերազմի հանգամանքից, շատ արագ դառավ վստահելի մեր համար

Հետո տարածեց, որ իրեն փորձել են ավտոյի տակ գցել, որ 50 հազար են առաջարկել ադրբեջանցիները։

Ասում էի, ռաստ չգաս ինձ, դե հիմի ռաստվել ենք, Թոմիգ ջան:

Հիմի արևին լավ կչորանաս…

Արթուր ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 3171

Մեկնաբանություններ