«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

Ապրիլի 1-ը Խորեն Աբրահամյանի ծննդյան օրն է

Ապրիլի 1-ը Խորեն Աբրահամյանի ծննդյան օրն է
01.04.2023 | 20:54

Սեռը ցեղը շարունակելու աստվածային, հավերժական բնազդն է: Իմ մտքով էսպիսի բան է անցնում, որ ինչքան շրջազգեստները կարճանում են, էդքան պատերազմի վտանգը մոտենում է: Ինչքան մերկ են կանայք, էդքան անհետաքրքիր են: Ես ժամանակակից մարդ եմ, մի բան էլ ավել, և մտքովս չի անցնում առաջարկել, թե` եկեք փաթաթվենք շորերի մեջ, ինչպես Պարսկաստանում, միայն աչքերը բաց լինեն: Անգլիայում (ես ընդհանրապես Անգլիան շատ եմ սիրում` Շեքսպիրի, թատրոնի հետ կապված) այսպիսի փորձ էին արել. մի բանուկ խաչմերուկում կանգնեցրել էին կարճ հագնված գեղեցիկ աղջիկների, արդյունքում` վթարների թիվը եռապատկվել էր: Վերջերս մեքենայում ռադիոն էի միացրել, ինչ-որ բժշկական կազմակերպության ծառայություններն են թվարկում, որ կարող են բուժել մի շարք հիվանդություններ, ինչպես նաև` աղջիկների ամոթխածությունը... Ի սեր Աստծո, էդ մի բուժեք և էդքան մի խոսեք սեռի ու սեքսի մասին, հանգիստ թողեք մարդկանց, թե չէ տպավորություն է ստեղծվում, թե մեր պապերն ու նրանց պապերը չգիտեին՝ ինչպես են երեխաներն առաջանում: Բա ո՞նց էին տասներկու երեխա ունենում: Հիմա սովորեցնում են, սովորեցնում... Թե ինչ են սովորեցնում, չեմ հասկանում, բայց ընտանիքներում երեխաների թիվը երկուսից չի անցնում: Որտեղից որտեղ հասա...

Խորեն Աբրահամյան

Հրածին Վարդևանյանի ֆեյսբուքյան էջից

Դիտվել է՝ 9091

Մեկնաբանություններ