Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը 10 տարի պաշտոնավարելուց հետո կլքի Բրյուսելում գտնվող ՆԱՏՕ-ի կենտրոնակայանը՝ իր տեղը զիջելով Նիդեռլանդների նախկին վարչապետ Մարկ Ռյուտեին։ Հոլանդացի քաղաքական գործիչը կդառնա դաշինքի 14-րդ ղեկավարը։ Նրա մանդատը հինգ տարի է և կարող է երկարաձգվել։               
 

ԼՀԿ-ն հարցմամբ դիմել է նախագահ Արմեն Սարգսյանին

ԼՀԿ-ն հարցմամբ դիմել է նախագահ Արմեն Սարգսյանին
30.06.2020 | 22:21

ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.


Սիրելի՛ հայրենակիցներ,
Տեղեկացնում եմ, որ երեկ՝ հունիսի 29-ին, հարցմամբ դիմել եմ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին։ Նախագահ Սարգսյանից մասնավորապես խնդրել եմ պարզաբանել, թե ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հունիսի 22-ին, երբ խորհրդարանում քննարկվում էր նախագահին ԱԺ կողմից ընդունված սահմանադրական փոփոխություններն ստորագրելու լիազորությունից զրկելու վերաբերյալ նախագիծը, իր հետ նախապես ունեցած ինչ քննարկումների մասին է խոսել։

Դիտվել է՝ 1929

Մեկնաբանություններ