10.03.2024|
16:40
2016 թվականին, երբ Բաքվում առաջին անգամ պիտի անցկացվեր «Ֆորմուլա-1» միջազգային մրցաշարը, որպեսզի բացման արարողությանը շուք հաղորդվեր և աշխարհին էլ Ադրբեջանը ներկայանար որպես առաջադեմ, մարդկությանը տաղանդներ տված երկիր, դռնեդուռ ընկան ու, վերջապես , Ֆրանսիայից գտան բերեցին ֆրանսիացի հռչակավոր կինոդերասան Ռոբեր Հոսեյնին։ Եվ էս մարդու հոգու վրա էնպես նստեցին, որ նա բացման ժամանակ իր ելույթում նշեց (ախր, դրա համար էին բերել), որ ինքը ադրբեջանական արմատներ ունի։