Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

СердеШный привет Зимзимову!!!

СердеШный привет Зимзимову!!!
26.07.2024 | 06:52

Եվ սա ասում է առողջապահության նախարարը։

Պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչու հունիսի 12-ի դեպքերից հետո արդեն հունիսի 26-ին «Գործադրվող հատուկ միջոցների կիրառման համար թույլատրելի չափանիշները սահմանելու մասին» հրամանում փոփոխություններ է արել և «Զարյա 3»-ը ներառել է թույլատրվող հատուկ միջոցների ցանկում, որի կիրառման հետևանքով առնվազն 101 քաղաքացի ստացել էին լուրջ մարմնական վնասվածքներ (իսկ մենք ասենք, որ կարող էին լինել մահաբեր), Անահիտ Ավանեսյանը, առանց աչք թարթելու, հայտարարեց.

«Կյանքը փոխվում է, օրենքներն էլ հետն են փոխվում»։

Հարցին` արդյո՞ք մտահոգություն չունեք, որ մարդանց կարող էին պատճառվել ծանր առողջական խնդիրներ, նա անխռով դեմքով պատասխանեց.

«Կա մասնագիտական խումբ, որը տվել է համապատասխան եզրակացություն և ես չէ, որ պետք է գնահատեմ դրա կիրառման վտանգները»։

Դե արի ու մի խենթացիր։

Սա ասում է մարդու առողջությունն ապահովող «գլխավոր» անձը։

Այո, շատ ճիշտ է, Անահիտ Ավանեսյան, կյանքն արագ է փոխվում, իշխանությունն էլ հավերժ չէ։ Դուք հանցակից եք և այսօրվա Ձեր բարբաջանքի համար պատասխանատվություն եք կրելու, որովհետև ապօրինաբար իրավունք տվեցիք ոստիկանությանը՝ խաղաղ ցուցարարների դեմ կիրառելու բեկորային հատուկ միջոց «Զարյա 3», որը նախկինում օգտագործվում էր միայն զինված հանցագործ խմբերի դեմ։

Իսկ այն, որ Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում հավաքված էին խաղաղ և անզեն ցուցարարներ, այլևս անբեկանելի փաստ է։

Մինչդեռ, չէիք կարող չիմանալ, որ վերը նշված հրամանում ներառված էին միայն ու միայն ոչ բեկորային հատուկ միջոցներ։

Արամ Գասպարի ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 3345

Մեկնաբանություններ