38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

«Խաղաղությունը դեռ հնարավոր է պահպանել». Էրիխ Մարիա Ռեմարկ

«Խաղաղությունը դեռ հնարավոր է պահպանել». Էրիխ Մարիա Ռեմարկ
05.05.2023 | 20:47

Զբոսայգու նստարաններից մեկին մի տղամարդ էր պառկած՝ դեմքը «Paris Soir»-ի մի համարով ծածկած: Ամեն շնչի հետ այդ ճմրթած թերթը բարձրանում էր, կարծես հոգի կամ թիթեռ լիներ, որ ուր-որ է բոլոր լուրերը թևին առած երկինք էր թռչելու:

Հանդարտ շնչում էր թավ վերնագիրը. «Հիտլերը հայտնում է, որ, բացի լեհական միջանցքից, տարածքային ոչ մի պահանջ չունի»:

Եվ դրա տակ. «Արդուկ անող կինը տաք արդուկով սպանել է իր ամուսնուն»:

Փարթամ կրծքով, կիրակնօրյա զգեստով մի կին լուսանկարից նայում էր Ռավիկին:

Կողքին ուրիշ լուսանկար էր. «Չեմբերլենը կարծում է՝ խաղաղությունը դեռ հնարավոր է պահպանել»:

Նկարում պատկերված էր դրամատան մի գրագիր՝ անձրևանոցով ու ոչխարի երջանիկ դեմքով: Ոտքերի մոտ մանր տառերով մի վերնագիր էր խցկված՝ «Հարյուրավոր հրեաներ են սպանվել սահմանին»:

Գիշերային շաղից ու առավոտվա լույսից այդ ամենով դեմքը ծածկած տղամարդը խորն ու հանգիստ քուն էր մտել: Շուրջը ոչինչ չէր հետաքրքրում նրան: Արդեն այնքան էր իջել, որ այլևս ոչինչ չէր նկատում, ինչպես որ օվկիանոսի խորքում ապրող ձուկը՝ փոթորիկը:

(«Հաղթական կամար», Էդիթ Պրինտ, Եր. 2018, թարգմ. Վանուհի Բաղմանյան)

Կարլ Յալանուզյանի ֆեյսբուքյան էջից

Դիտվել է՝ 13517

Մեկնաբանություններ