Եվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՈՒկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանին Թեհրանի աջակցության պատճառով՝ երկուշաբթի հայտարարել է Եվրահանձնաժողովը։ Նոր պատժամիջոցներն ուղղված են նավերի և նավահանգիստների դեմ, որոնք օգտագործվում են իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի, հրթիռների, հարակից տեխնոլոգիաների և բաղադրիչների տեղափոխման համար՝ ասված է զեկույցում:               
 

Առանց կրա­կի ծուխ չի լի­նում

Առանց կրա­կի ծուխ չի լի­նում
10.07.2020 | 00:21
Այս օ­րե­րին հա­կա­ռու­սա­կան տրա­մադ­րու­թյուն­նե­րի հա­մա­տեքս­տում բա­վա­կան ու­շագ­րավ տե­ղե­կու­թյուն հա­ղոր­դե­ցին մեզ։ Ի դեպ, վկա­յա­կո­չե­լով ռու­սա­կան աղ­բյուր­նե­րը, այ­սինքն այդ մտա­հո­գու­թյուն­ներն այն­տեղ կան։ Ըստ այդմ, ԿԳՄՍ նա­խա­րա­րու­թյու­նը նպա­տակ ու­նի ե­կող տար­վա­նից հան­րակր­թա­կան դպ­րոց­նե­րում օ­տար լեզ­վի դա­սա­վանդ­ման հետ կապ­ված շր­ջա­դար­ձա­յին փո­փո­խու­թյուն կա­տա­րե­լու։ Ա­շա­կերտ­նե­րը ռու­սաց լե­զու անց­նում են երկ­րորդ դա­սա­րա­նից սկ­սած, իսկ մեր ու­նե­ցած տե­ղե­կու­թյուն­նե­րով, նա­խա­րա­րու­թյու­նը մտա­դիր է այդ դա­սա­րա­նից սկ­սել անգ­լե­րե­նի դա­սա­վան­դում, իսկ ռու­սե­րե­նը թող­նել ա­վե­լի բարձր դա­սա­րանն­նե­րի հա­մար, այ­սինքն ռու­սե­րենն անգ­լե­րե­նով փո­խա­րի­նել։ Սա նշա­նա­կում է, որ երկ­րում, որ­պես ա­ռա­ջին օ­տար լե­զու, հա­մար­վե­լու է անգ­լե­րե­նը։
Տե­ղե­կու­թյու­նը ճշ­տե­լու նպա­տա­կով դի­մե­ցինք նա­խա­րա­րու­թյուն, որ­տե­ղից փո­խան­ցե­ցին, որ նման բան չկա։ «Ոչ, չկա նման բան։ Հան­րակր­թու­թյան պե­տա­կան չա­փո­րո­շի­չով հս­տակ է, որ ռու­սե­րենն է լի­նե­լու, դա կերևա նաև ա­ռար­կա­յա­կան ծրագ­րե­րով»,- ա­սա­ցին։ Մնում է հաս­կա­նալ, թե ին­չու հենց ռու­սա­կան շր­ջա­նակ­նե­րից են նման լու­րեր տա­րած­վում, ու ինչ­պես ժո­ղո­վուրդն է ա­սում, ա­ռանց կրա­կի ծուխ չի լի­նում։
Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ
Դիտվել է՝ 11299

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ