28.05.2013|
12:11
ՀՀ մշակույթի նախարարության հրավերով` Հայաստանում է Չեխիայի Հանրապետության մշակույթի նախարար Ալենա Հանակովայի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում ընդգրկված է նաև Չեխիայի ազգային գրադարանի գլխավոր տնօրեն Թոմաշ Բոհմը:
Ինչպես տեղեկացնում են մշակույթի նախարարությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են համատեղ ծրագրերի իրականացման հարցեր՝ թատրոնի, կինոյի, ժամանակակից արվեստի, գրական-թարգմանական, մանկական ծրագրերի կազմակերպման ուղղությամբ
Հայաստանի և Չեխիայի ազգային գրադարանների համագործակցության շրջանակում կիրականացվեն «Հայ գիրքը Չեխիայում» և «Չեխական գիրքը Հայաստանում» մատենագիտական ցանկերի պատրաստում` ներառյալ հայ հեղինակների և Հայաստանի վերաբերյալ գրքերի թարգմանություններ, չեխ հեղինակների թարգմանություններ, Չեխիայի և նրա պատմական տարածքների վերաբերյալ հրատարակություններ: