«Հայաստանի համար դռները բաց են ՀԱՊԿ-ի հետ լիարժեք համագործակցությանը վերադառնալու համար։ Վերջին հաշվով, ՀԱՊԿ-ին և Ռուսաստանին՝ որպես այս երկրի կայունության երաշխավորների, այլընտրանք չկա։ Սա, ի դեպ, գրանցված է Հայաստանի պատմության մեջ, հենց այն պատմության մեջ, որը հնարավոր չէ վերաշարադրել՝ չնայած հրատարակված կեղծ դասագրքերին»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։                
 

ՔԱՇՔՇՈՒԿՆԵՐ ՍԻՐՈ ԵՎ ԴՐԱՄԱՊԱՆԱԿԻ ԱՐԱՆՔՈՒՄ

ՔԱՇՔՇՈՒԿՆԵՐ ՍԻՐՈ ԵՎ ԴՐԱՄԱՊԱՆԱԿԻ ԱՐԱՆՔՈՒՄ
07.10.2011 | 00:00

Հոկտեմբերի 1-ին և 2-ին Սոս Սարգսյանի ղեկավարած Համազգային թատրոնում տեղի ունեցավ Կլոդ Մանիեի «Բլեզ» կատակերգության պրեմիերան` Հրաչյա Գասպարյանի բեմադրությամբ:
Գլխավոր դերակատար Վարշամ Գևորգյանը (Բլեզ) ներկայացման ընթացքում (երեք գործողությամբ) գրեթե չբացակայեց բեմից: Նրա կերտած կերպարը կերպարանափոխվում էր հանդիսատեսի և խաղընկերների աչքի առաջ: Եթե սկզբում նա ֆինանսական խնդիրների մեջ հայտնված արկածախնդիր էր, ով փորձում էր, մանեքեն սիրուհու հորինած փրկօղակից օգտվելով, ամուսնանալ մեծահարուստ միստր Կառլիեի (Կարեն Խաչատրյան) խելապակաս դստեր հետ (Մարիա Սեյրանյան), ապա ներկայացման վերջում նա դարձավ ուրիշ արժեքներ կրող անձնավորություն և գնահատեց իր վարձակալած տանն իբրև սպասուհի ծառայության եկած Մարիի (Տաթև Ղազարյան) մարդկային արժանիքները, այն դեպքում, երբ Մարիին տեսնելու առաջին իսկ պահից պատրաստ էր նրան վռնդելու` այլևս երբեք չտեսնելու հաստատ մտադրությամբ:
Տպավորիչ էր Արմինե Անդրեասյանի մարմնավորած իսպանուհին` կրքի և պլաստիկայի համադրությամբ:
Ինչպես միշտ բեմում փայլում էր Կարինե Ջանջուղազյանը, որը մարմնավորում էր Արիանա Կլարենսին: Նա իր փոքրիկ դերով կատարյալ իրարանցում էր առաջացնում բեմում, անգամ երբ կոտրված ոտքով գամված էր հաշմանդամի սայլակին:
Որ հարստությունը դեռևս երջանկության գրավական չէ, վկայում են բազմաթիվ սիրուհիների և սեփական կնոջ ու դստեր արանքում խճճված միստր Կառլիեի զավեշտալի-տառապագին քաշքշուկները և այն հանգամանքը, որ անգամ այդ պարագայում Կարեն Խաչատրյանի մարմնավորած հերոսը չի մոռանում խոզանակների շահեկան բիզնեսի մասին:
Ներկայացման աշխույժը լրացնում էր կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանի կենսուրախ և ռիթմիկ երաժշտությունը:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2037

Մեկնաբանություններ