Աշխարհն ասես շուռ է եկել,
Կամ էլ մի՞շտ է այսպես եղել,
ՈՒղղակի ես նոր հասկացա,
Որ աշխարհում արդար մարդուն,
Մի ոտքի տեղ անգամ չկա։
Որքան կուզես ազնիվ ապրիր,
Հավատարիմ, բարի եղիր,
Կմեծարեն շողոքորթի՛ն,
Քանզի սուտը քաղցր է ճշտից,
Անխաբ խոսքը ցավ է տալիս,
Շողոմ խոսքը դուր է գալիս։
Թե՛ ուզում ես ապրել փառոք,
Ապա՝ քծնիր, շողոքորթիր,
Դու քո խղճին հակառակվիր,
Բամբասողի հետ բամբասիր,
Անարժանին, եթե հարկն է, գովաբանի՛ր։
Իսկ երբ անմեղ մեկին դատեն,
Պետք է լռես, կամ միանաս դատողներին...
Իսկ թե արդար, ազնիվ լինես,
Լավ իմացիր, ի՛մ բարեկամ,
Քեզ կանարգեն և կկոպտեն,
Գուցե ատեն և հալածեն։
Դե, իհարկե, ո՛չ բոլորը,
Սակայն, ցավոք, շա՜տ - շատերը…
Բայց ես փոխվել չեմ ցանկանում
ՈՒ քծնելով, շահս փնտրել
Ես չեմ ուզում,
Ինչ - որ մեկի սիրտը շահել,
Ինչ - որ մեկին հաճո լինել,
Ես երբևէ դա չեմ արել,
Միշտ ասում եմ, ինչ կարծում եմ,
Իմ խոսքերը միշտ անկեղծ են...
Թող, որ լինեմ մարտիկ ճշտի,
Հոգ չէ՝ վտանգն է առհրելի,
Աստված կտա ուժ պայքարել
Եվ բարությամբ չարին հաղթել։
Գայանե ՊՈՂՈՍՅԱՆ