Շիրվանզադեն իր «Կյանքի բովից» հուշագրությունում գրում է․ «Նյութական կողմից այնքան էլ ապահով չէի: Դարձյալ գրականությունն էր իմ ապրուստի քիչ թե շատ կայուն աղբյուրը: Բայց որդիներիս կրթությունն ապահովված էր:
Ռուբենը Ալեքսանդր Մանթաշյանի սանն էր, իսկ Արմենն Ալեքսանդր Մելիք-Ազարյանինը:
Առաջինին ուղարկեցի Բելգիա Լիեժի աշխարհահռչակ Պոլիտեխնիկումը մտնելու, երկրորդը՝ հաջողությամբ քննություն տվեց և մտավ Փարիզի Համալսարանի իրավաբանական ֆակուլտետը»:
Ինչպես հայտնի է, Արմենը ողբերգական ճակատագիր ունեցավ, իսկ Ռուբեն Մովսիսյանի մասին, ցավոք, չհաջողվեց որևէ տեղեկություն հայթայթել։
Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ