Ինչպես շատերն ընկերներիցս, ես էլ եմ քիչ գրում, որովհետև, առանց մեր գրելու էլ, բոլորս արդեն ամեն ինչ գիտենք.
-Չարն ու այլանդակն այնքան են շատացել, որ աշխարհի վերջը եկել է:
-Միայն մեր բարի կամեցողությունն ու ճիշտ մտածելակերպն է յուրաքանչյուրիս լավ կյանքի հիմքը:
-Ռուսները մեր բոլոր դժբախտությունների պատճառն են, ՀԱՊԿ-ից դուրս գանք, Ֆրանսիան մեզ տիրություն անի:
-1915-ին Եվրոպան մեզ «տիրություն» արեց, դրանք իրենց շահի տերն են, Ադրբեջանի նավթի հոտին են գալիս:
-Նիկոլ՝ ամենափրկիչ:
-Նիկոլ՝ դավաճան:
-Սկեսուրս պահարանիս դուռը բացեց, բաժանվե՞մ, թե շարունակեմ համբերել:
-Եղեգնաձորում ո՞վ է լավ տորթ թխում (սա՝ անպայման անանուն և շաբաթը երեք անգամ):
-Ում պիտի գովենք՝ գովում ենք:
-Ում պիտի փնովենք՝ փնովում ենք:
-Արդեն մտափոխվել ենք, ում երեկ գովում էինք, այսօր թաղում ենք ցեխը, ում երեկ փնովել ենք՝ հանում ենք Մասիսի գագաթը:
Ռուզաննա Պետրոսյան