Ամեն ազգ ու ժողովուրդ իր առասպելական նահապետն է ունեցել: Նա իր տոհմի համար բնակության վայր է ընտրել աշխարհի այս կամ այն մասը: Մենք մինչև այժմ էլ ասում ենք, որ ուրիշ ազգերի նահապետներն ավելի լավ ընտրություն են կատարել, քան՝ մեր Հայկ նահապետը: Ինչո՞ւ է նա հանգրվանել այս քարաստան երկրում: Ըստ երևույթին, Հայկ նահապետը օժտված է եղել բանաստեղծական խառնվածքով, հրապուրվել է Մասիսի վեհաշուք տեսարանով և վրան զարկել այնտեղ: Նրա այդ երազային խառնվածքը, հավանաբար, ժառանգել են բոլոր հայերը:
Մասիսը Հայաստան երկրի հավերժության խորհրդանիշն է:
Մարտիրոս Սարյան
Հովիկ Չարխչյանի ֆեյսբուքյան էջ