Վոնգվանի համալսարանի պրոֆեսոր Լի Ջե Բոնը կարծում է, որ ԱՄՆ-ն ամենառազմատենչ պետությունն է, որը երբևէ եղել է համաշխարհային պատմության ընթացքում:
Երկրորդ համաշխարհայինից հետո տեղի ունեցած շուրջ երկու հարյուր հիսուն պատերազմներից ու ռազմական կոնֆլիկտներից երկու հարյուրը վարել է հենց այս պետությունը, կարծում է նա:
20-րդ դարն աննախադեպ առաջընթացի դարաշրջան էր:
Գետաձիու կաշին հաստ է և շատ չոր, նկատել էին անգլիացիք: Նրանք դրանից կտրում էին ղայիշներ, որոնք չորանալով վեր էին ածվում պարույրների (острый спираль):
Երբ մարդու մարմնին ես խփում, կաշին սկսում է տեղում պոկվել:
Այս մեթոդը զարգացած անգլիացիներն օգտագործում էին, որպեսզի իրենց սեփական հողում ապրող հետամնաց աբորիգեններին խելքի բերեն, հնազանդեցնեն:
Եվ այս ամենը, զարգացած 20-րդ դարում:
Ի դեպ, աշխարհահռչակ փիլիսոփա, նկարիչ, գրող Մաքսիմ Կանտորն իր գրքերից մեկում գրում է, որ երկրորդ համաշխարհայինից հետո տեղի ունեցած կոնֆլիկտներում, պատերազմներում ավելի շատ մարդիկ են զոհվել, քան առաջին երկուսում միասին վերցրած:
1954-62 թվականների ալժիրյան կոնֆլիկտը,
1956 թվի Սուեզի ճգնաժամը,
1957 թվի Գանան , բրիտանական Հնդկաստանն ու Պակիստանը, Բիրման ու Ցեյլոնը, պորտուգալական Ռոդեզիան, Անգոլան, Քենիան, հոլանդական Ինդոնեզիան:
Շատերի համար Կալիմանտանն ավելի սարսափելի է հնչում, քան ՝ Մայդանեկը , շարունակում է Կանտորը:
Գումարենք այս ամենին բելգիական Կոնգոն, որտեղ արյունալի պատերազմ է ընթացել մինչև 1967 թվականը, 48 թվականի Մադագասկարը, 60 թվականի Կամերունը, 63 թվականի Մալայզիան:
Այս բոլոր պատերազմները եղել են դեմոկրատական, համենայն դպես, կռվող կողմերից մեկը ներկայացել է հենց այդպիսին:
Արևմտյան դեմոկրատները ակտիվ մասնակցել են նաև Յեմենում ու Մարոկկոյում տեղի ունեցածին, նրանք պաշտպանել են Բոկասային Կենտրոնական Աֆրիկայում, Մոբուտուին` Զաիրում, Ամինին՝ ՈՒգանդայում:
Գումարենք 75 թվի Լաոսը, 68-ի Ֆիլիպինները, արաբներին ու հրեաներին, Իրաքն ու Իրանը, Բիրմայում տեղի ունեցած տամիլյան պատերազմները, Բանգլադեշը, Վիետնամն ու կորեական ջարդը , հարավսլավական կամպանին, Աֆղանստանը, Ռուանդան, Չիլին, Արգենտանիան, Ղարաբաղը, Չեչնիան:
Հարգելի հայեր, սա՛ է աշխարհը:
Այն ոչ լավն է, ոչ՝ վատն է:
Այն այնպիսին է, ինչպիսին, որ եղել է հազարամյակներ առաջ, Քրիստոսից առաջ:
Այս ամենի վերաբերյալ մեր դպրոցներում չեն դասավանդում, ինստիտուտներում ընդունված չէ խոսել: Այս ամենի վերաբերյալ մեր պետական այրերը հարցեր չեն բարձրացրել միջազգային ատյաններում: Միայն վերջին մի քանի տարիների ընթացքում Յեմենում զոհվել է մոտ չորս հարյուր հազար մարդ, բայց համաշխարհային ԶԼՄ-ները ուշադրության կենտրոնում են պահում միայն ՈՒկրաինան:
Եթե վաղը Հայաստանը քարտեզի վրայից անհետանա, աշխարհը միանգամից դժվար էլ նկատի:
Որովհետև հայերն էլ չեն նկատել այն ամենը, ինչ տեղի է ունեցել աշխարհում և Հայաստանում:
Աշխարհը մեզ պարտք չէ։
Արթուր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ