Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ հեռախոսազրույցի ժամանակ Չինաստանի նախագահ Սի Ծինպինը հայտարարել է, որ Չինաստանը և Մեծ Բրիտանիան պետք է մնան որպես ամուր գործընկերներ, ամրապնդեն երկխոսությունն ու համագործակցությունը, կայուն և փոխշահավետ չին-բրիտանական հարաբերությունների միջոցով օգուտներ բերեն միմյանց և աշխարհին: Նա ընդգծել է, որ Չինաստանը պատրաստ է իրավահավասար երկխոսություն վարել Մեծ Բրիտանիայի հետ՝ չին-բրիտանական հարաբերությունների հիմնական երանգը փոխշահավետ դարձնելու ուղղությամբ։                
 

Վերընտրվել է Ռուբեն Գևորգյանցը

Վերընտրվել է Ռուբեն Գևորգյանցը
19.03.2013 | 16:34

Կինեմատոգրաֆիստների միության 11-րդ համագումարում միության նախագահի պաշտոնում միաձայն քվեարկությամբ վերընտրվել է Ռուբեն Գևորգյանցը: Համագումարին մասնակցել են միության 191 անդամներից 174-ը:

Հավելենք, որ կինեմատոգրաֆիստների միության նախագահի պաշտոնը Ռուբեն Գևորգյանցը ղեկավարում է 2009-ից:

Դիտվել է՝ 1409

Մեկնաբանություններ