Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը որոշում է ընդունել Իսրայելին պատասխան ռազմական հարված հասցնելու վերաբերյալ։ Հերքվել է արևմտյան ԶԼՄ-ների տեղեկությունը, թե Իրանը մտադիր է գրոհել Իսրայելը Իրաքի տարածքից առաջիկա օրերին՝ մինչև ԱՄՆ-ի նախագահի ընտրությունները։ «Իրանի պատասխանը Իսրայելի ագրեսիային իրավունքի հարց է, որը մեզ համար հստակ որոշված է, և այն, թե ինչպես ենք գործելու, կախված է պլանից»,- ասել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյան։               
 

Դուք պատասխանատու եք նրանց անմար հոգիների առաջ

Դուք պատասխանատու եք նրանց անմար հոգիների առաջ
20.02.2013 | 14:42

Փետրվարի 20-ին լրացավ Արցախի ազգային ազատագրական պայքարի 25-ամյակը: Եվ, չգիտես ինչու, մեր ազգային ազատագրական պայքարը վերանվանվեց ինքնորոշման պայքար, կարծես թե երեկվա ազգն էինք: Հայ ժողովրդի մի հսկայական հատված միշտ համոզված էր, որ մեր անկախությունը և մեր միասնական հայրենիքը կերտվելու են միայն և միայն համախմբված պայքարի, այն է ազգային ազատագրական պայքարի, զենքի ու արյան և մեծ կորուստների գնով, որն ապացուցվեց արցախյան պայքարով:

1988-ին մեզ հնարավորություն տրվեց իրականացնելու մեր դարավոր երազանքը: Եվ մենք լծվեցինք այդ երազանքի իրականացմանը: Ճիշտ է, սկզբում տարերայնորեն, բայց երբ համարյա թե բոլորը հասկացան, որ ազգային ազատագրական պայքարը զոհեր է պահանջում, մի ողջ ժողովուրդ համաձայնեց զոհվելու, բայց ազատագրելու Արցախը և զոհվելու հանուն միացյալ ու անկախ Հայաստանի: ՈՒղիղ 25 տարի առաջ հայ ժողովրդի նվիրյալ զավակները զենք վերցրին ու սկսեցին իսկական պատերազմ, որն առայսօր վերջացած չէ, իսկ այդ ընթացքում գտնվեցին մարդիկ, որ հասան աթոռների, դա էլ նրանց մանկական երազանքն էր, չէ՞ որ նրանք «աճում» էին կոմսոմոլների մեջ: Եվ այդ մարդիկ, հասնելով իրենց բաղձալի աթոռներին, սկսեցին խեղաթյուրել ազգային ազատագրական պայքարի բուն նպատակն ու այդ նպատակին զինվորագրվածներին դատապարտեցին մահվան, միայն մեկ օրինակ` Արթուր Մկրտչյան: Բայց դա էլ չընկճեց մեր պայքարի ոգին. կռվողները կռվեցին, զոհվեցին ու իրենց կյանքի գնով ապահովեցին մեր փոքրիկ հայրենիքի անկախությունը:
Իսկ 25 տարի առաջ սկսված պայքարի, այսպես կոչված, քաղաքական ղեկավարությունն իր ոչ ճիշտ քայլերով (սա մեղմ է ասված) չգիտի` ուր է տանում մեր անկախ պետությունը: Երկրի նախագահի աթոռի գինն այնքան արժեզրկեցին, որ ամեն տեղից ելնողը հայտարարում է` ես եմ լինելու այս երկրի նախագահ, ու կտեսնեք ինչ եմ անելու։ Տո՛, ա՛յ փսլնքոտ, դու, որ քո ընտանիքը չես կարողանում ղեկավարել, ինչպե՞ս ես համարձակվում երկիր ղեկավարել:
Այսօր ես ուզում եմ շնորհավորել մեր ազգային ազատագրական պայքարի իսկական մարտիկներին, հայրենիքի համար զոհվածների բոլոր հարազատներին ու այդ կրակն իրենց մեջ վառ պահողներին, միաժամանակ զգուշացնել այդ զոհերի կյանքի դիմաց աթոռներ ու չինովնիկական պաշտոններ զբաղեցնողներին, որ կյանքով եք պատասխանատու նրանց պահանջների ճիշտ շարունակման և նրանց պայքարը հաղթական ավարտին հասցնելու համար: Դուք, որ այսօր գղգղում եք ձեր «դիրքերից», դուք որ այսօր այդտեղ եք նստած նրանց թափած արյան հաշվին, պատասխանատու եք նրանց անմար հոգիների առաջ: Եվս մեկ անգամ շնորհավորում եմ մեր ժողովրդին իր փառավոր էջերից մեկի` Արցախյան ազգային ազատագրական պայքարի 25-ամյակի կապակցությամբ:


Ռազմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
60- ականից անկախական

Դիտվել է՝ 4016

Մեկնաբանություններ