13.02.2014|
11:49
Հետաքրքիրն այն է, որ, չնայած անցած 4-5 տարիների բոլոր ձախողումներին, ՀԱԿ առաջնորդներն ու ակտիվիստները շարունակում են գործել այն նույն մեթոդներով, որոնք վստահ կարելի է բնութագրել իբրև չքաղաքական, հակաքաղաքական: Վիրավորանք, ագրեսիա, հեղափոխական կոչեր, բայց ոչ մի մեխանիզմ, ոչ մի գործիք և, մեծ հաշվով, ոչ մի հստակ ծրագիր: Արդյունքը միայն այն մթնոլորտն է, որը հնարավոր է դարձնում այսօրվա միջադեպերը: