ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

Չինաստանը ստեղծում է ապագայի ճանապարհները

Չինաստանը ստեղծում է  ապագայի ճանապարհները
08.07.2014 | 00:08

Մենք արդեն ընտելացել ենք, որ «ամենա» բառը դառնում է Չինաստանի մշտական բնութագիրը: Առաջ այդ բնորոշումը կապվում էր բնական կամ պատմականորեն ձևավորված փաստերին. ամենաշատ բնակչությունից ու Եվրասիայի ամենաերկար և ամենախոր գետ Յանցզիից մինչև նստած Բուդդայի` աշխարհում ամենամեծ քանդակը: Հետո վերաբերում էր ձեռակերտ երևույթներին բուն երկրում. աշխարհի ամենամեծ քաղաք Չունցինում, որ Հռոմից էլ հին է, ապրում է 33 միլիոն մարդ, Հանչժոուի 36-կիլոմետրանոց կամուրջն աշխարհում ամենաերկարն է, աշխարհի ամենաբարձր վերելակը Բայլոն է, որ զբոսաշրջիկներին երկհարկանի խցիկներով բարձրացնում է 360 մետր ՈՒլինյուան ժայռերի վրա, որտեղ նկարվել է նշանավոր «Ավատար» ֆիլմը, Իու քաղաքում աշխարհի ամենամեծ մեծածախ շուկան է` China Commodity City-ին, որի երկարությունը 3 կիլոմետր է, 4,3 միլիոն քառ. մետր ընդհանուր մակերես ունի և 62 000 խանութ, աշխարհի ամենամեծ բանակը երկուսուկես միլիոն զինծառայողներով ՉԺՀ-ի ժողովրդաազատագրական բանակն է: Սակայն վերջերս «ամենա» բառը առավել հաճախ վերաբերում է ամբողջ աշխարհն ընդգրկող չինական նախագծերին, և առաջին հերթին Չինաստանի լոգիստիկ ծրագրերին, որ ներառում են թե Մետաքսի մեծ ճանապարհը, թե Ծովային մեծ ճանապարհը և, իհարկե, երկաթուղագծերի մասշտաբային շինարարությունը: Մենք արդեն պատմել ենք Չինաստանում գործող արագընթաց երկաթուղագծերի մասին, բայց նրանց անտարակույս ինքնատիպությունն աղոտանում է չինական վերջին նախագծի վիթխարիության առաջ: Չինաստանը նախատեսում է կառուցել արագընթաց երկաթուղի «Չինաստան-Ռուսաստան-Կանադա-ԱՄՆ» 13000 կիլոմետր երկարությամբ: Նախագծողները մտադիր են սկսել Չինաստանի հյուսիս-արևելքից, անցնել Սիբիրով, ներառյալ 200-կիլոմետրանոց ստորջրյա թունելը Բերինգի նեղուցի տակով: Երկարությամբ այս ծավալուն ծրագիրը գերազանցում է Տրանսսիբիրյան մայրուղին 3 հազար կիլոմետրով: Ամբողջ ճանապարհորդությունը կտևի երկու օր, գնացքները կշարժվեն միջինը 350 կմ/ժամ արագությամբ: Արագընթաց գնացքները կաշխատեն էլեկտրամագնիսական բարձիկով: Նրանք շարժիչ չունեն դասական ընկալումով, հիմնական շարժիչ ուժը մագնիսական դաշտն է, որ ստեղծվում է ուղեցույցի և գնացքի տակ ամրացված մեծ ուղղորդող մագնիսների միջև: Գնացքներին հատուկ պահանջներ են ներկայացվում, քանի որ շարժակազմը հատելու է մի քանի կլիմայական գոտիներ և ենթարկվելու է ջերմաստիճանի էական տատանումների: Վագոնների հուսալի ջերմամեկուսացման համար օգտագործվելու են ժամանակակից տեխնոլոգիաներ, որ կիրառվում են աերոտիեզերական ոլորտում: Հանուն արդարության նշեմ, որ չնայած այս նախագծի բոլոր մասնակից երկրների համար ակնհայտ շահեկան կողմերին` առայժմ քիչ չեն և թերահավատները: Մասնավորապես` կասկածներ է հարուցում Բերինգի նեղուցի տակով թունելի կառուցման աննախադեպ բարդությունը: Եթե նախագիծն իրականանա, այս թունելի երկարությունը չորս անգամ կգերազանցի Լա Մանշի թունելի երկարությունը: Այդ տեխնոլոգիան արդեն կիրառվում է Ֆուցզյան-Թայվան արագընթաց երկաթուղագծում, տեխնոլոգիական փորձ կա: Օպերատիվ լուծում պահանջող խնդիրներից մեկն էլ երկաթուղային օպերատորի հարցն է. ճանապարհն անցնում է տարբեր երկրների տարածքով, և եթե այդ երկրները համաձայնության չգան, համագործակցությունը չի ստացվի: ¥Ճիշտ է, Հեռավոր Արևելքում «արագընթաց զարգացման տարածքների մասին» ռուս-չինական պայմանավորվածություններից հետո, որ ապահովում են օտարերկրյա աշխատուժի ներգրավումը նախկին քվոտաների շրջանցումով, ռուսական կառավարության ընդգծած` Չինաստանի աշխատանքային ռեսուրսներ արտահանելու շահագրգռությամբ և տարածաշրջան մեկ միլիոն չինացիների մուտքով խնդիրների մի մասը կլուծվի¤:
Աֆրիկայում, Հնդկաստանում, Կենտրոնական Ասիայում միանգամայն հաջող իրականացվում է չինական «երկաթուղու առևտուրը»: «Ժենմին ժիբաոն» գրում է, որ Թաիլանդում, Արևելյան Եվրոպայում, Աֆրիկայում ՉԺՀ վարչապետ Լի Կեցյանը իր այցերի ընթացքում խորհուրդ է տալիս օգտվել արագընթաց երկաթուղուց: Չինական ստանդարտներով ու տեխնոլոգիաներով կառուցված առաջին երկաթուղին կդառնա Եթովպիա-Ջիբուտի 740-կիլոմետրանոց մայրուղին: Գնացքների միջին արագությունը կկազմի 120 կիլոմետր/ժամ, նախագծի բյուջեն 4 միլիարդ դոլար է: Կատարյալ տեխնիկական կատարումը, հարուստ փորձը, որակի երաշխիքները, տնտեսական էֆեկտիվությունը, միջազգային ասպարեզում չին երկաթուղայինների բարձր հեղինակությունը մղեցին Հնդկաստանին, որի երկաթուղին ողբալի վիճակում է, վերջերս երկարաժամկետ համաձայնագիր ստորագրելու Չինաստանի հետ ոլորտի ամբողջական վերակառուցման վերաբերյալ:
«Արագընթաց երկաթուղու վաճառականները» արդեն պատրաստ ունեն «երկրից ելքի» հնգամյա ռազմավարական ծրագիր, որ ներառում է. 1. Եվրոպա-Ասիա արագընթաց երկաթուղագիծ։ Լոնդոն-Փարիզ-Բեռլին-Վարշավա-Կիև-Մոսկվա, որտեղից մի ճյուղը գնում է Ղազախստան, մյուսը` Խաբարովսկ և ավարտվում Մանջուրիայում: 2. Կենտրոնական ասիական. մեկնակետը ՈՒրումչին է, անցնում է Ղազախստանով, ՈՒզբեկստանով, Թուրքմենստանով, Իրանով, Թուրքիայով և այլ երկրներով, ավարտվում է Գերմանիայում: 3. Պանասիական արագընթաց մայրուղի. սկսվում է Կունմինից, անցնում է Վիետնամով, Կամբոջայով, Թաիլանդով, Մալայզիայով ու ավարտվում է Սինգապուրում: 4.Արագընթաց երկաթուղագիծ Չինաստանի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Կանադայի միջև:
Պանասիական արագընթաց մայրուղու շինարարությունը սկսվում է այս ամառ, Յուննան նահանգից 30-կիլոմետրանոց թունել կկառուցվի դեպի Մյանմա: Արդեն սկսվել է «Եվրոպա-Ասիա» արագընթաց մայրուղու որոշ տեղամասերի շինարարությունը Չինաստանում ու Կենտրոնական Ասիայում: Վան Մենշուն` երկաթուղու հարցերով ՉԺՀ առաջատար մասնագետներից մեկը, պատմում է, որ շինարարությունը կատարվում է հետևյալ սկզբունքով. չինական կողմը հատկացնում է ֆինանսավորումը, տեխնոլոգիաները և սարքավորումները, ավարտից հետո երկաթուղագծում ընդգրկված երկրները միանում են շահագործմանը: Չինաստանը սովորաբար շինարարության բանակցությունները վարում է հաստատված հայեցակարգով` «տեխնոլոգիաներ ռեսուրսների դիմաց», օրինակ, Կենտրոնական Ասիայի ու Եվրոպայի նավթային ու գազային ռեսուրսների կամ Մյանմայի հանքային ռեսուրսների: Այդպիսով ստեղծվում է երկարաժամկետ համագործակցության ու առևտրի մեխանիզմ, մյուս կողմից ապահովվում է Չինաստանի համար դեֆիցիտ ապրանքների ներմուծումը երկիր:
Պարզ է, որ տրանսազգային արագընթաց ճանապարհների շինարարությունը, համընդհանուր ուշադրություն գրավելուց զատ, ունի բազում մարտահրավերներ. բացի շինարարության վիթխարի ծախսերից, տարատեսակ աշխարհագրական ու բնական պայմաններից, որ պահանջում են հատուկ տեխնոլոգիական լուծումներ, երկաթուղային օպերատորի հարցը ևս մեկ, և գուցե ամենաբարդ խնդիրն է: Օրինակ, Եվրոպա-Ասիա երկաթուղին անցնելու է տասնյակ երկրներով, և եթե նրանք չկարողանան պայմանավորվել` ինչպես կառավարել այդ համակարգը, շինարարությունն ու շահագործումը ռեալ են: Խնդիրները շատ են, բայց Չինաստանում վստահ են, որ բոլորն էլ հաղթահարելի են, և ապագայի ճանապարհների գլխավոր ստեղծողը դառնալու Պեկինի մտադրությունը բացարձակապես իրագործելի է:


Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ
Շանհայում մեր հատուկ թղթակից

Դիտվել է՝ 1808

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ