ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

Նոր վարչապետի մարտահրավերները

Նոր վարչապետի  մարտահրավերները
13.04.2014 | 12:02

Դրանք նույնքան են, որքան հոգս ունի այս երկիրը: Անցել են այն օրերը, երբ կարող էր թվալ, թե վարչապետի պաշտոնը մասամբ նաև վայելք է. հենց առաջին վայրկյանից առկա մարտահրավերներն ամլելու են այդ պաշտոնն ստանձնողին, որովհետև երկրի տնտեսության ու բյուջեի վիճակը խիստ անմխիթարական է, ինչը որևէ մեկը չի պատրաստվում թաքցնել: Եվ այնուհանդերձ, գոնե կարճ ժամանակահատվածում ոտքի վրա մնալու համար կան որոշակի առաջնահերթություններ, որոնք նորանշանակ վարչապետը, անկախ անձից, պետք է իրականացնի:
Սկսենք վիզուալից: «Նորանշանակը» պետք է կարողանա եթե ոչ զարգացնել, ապա.
ա) հաստատապես պահպանել այն ցիվիլ պատկերը, որ ստեղծվել էր վերջին տարիներին` քաղաքական ուժեր, արտքաղաքական հարաբերություններ, ֆինանսական կառույցներ, հասարակական կազմակերպություններ և, իհարկե, լրատվամիջոցներ-կառավարություն փոխհարաբերություններ, որը, եթե անկեղծ, պայմանավորված էր նաև Տիգրան Սարգսյանի ինտելիգենտ կերպարով: Նոր վարչապետի այցեքարտն սկսվելու է այս տողից, որի վրա գայթելը ճակատագրական կլինի, և եթե անգամ տնտեսական աճը հասցվի քսան տոկոսի («տանք» շանս դա անելու), այս գործոնն աշխատելու է կամ նրա օգտին, կամ դեմ: Իմա` «ստերեոտիպը» քանդելու համար նոր, առավել արդիական ստերեոտիպ պետք է ձևավորել: Կհաջողի՞ նորեկը. թողնենք ժամանակին: Արձանագրմամբ՝ դա նաև բնածին հատկություն է. թիմի աշխատանքն այդ դեպքում զուտ կոսմետիկ է:
բ) Տնտեսությունը պետք է նոր ռելսերի վրա դնի: Բայց մինչ «դնելը», նոր վարչապետը պետք է պատասխանի նախորդ օրը կառավարության դուռը գնացած` առաջիկայում նոր միտինգների պատրաստվող կուտակայինի, այն է` «Դեմի» առաջ քաշած հարցերին: Ասել է` նոր ու վառ կոնֆլիկտն արդեն իսկ պատրաստ է «նորանշանակի» համար: Մենք, իհարկե, խորհուրդ չենք տա նախորդ օրն արդեն իսկ այդ շարժման մեջ «իջած» Տիգրան Սարգսյանին այնտեղ ունենալ ստվերային փաթեթ, որովհետև այնտեղ առանց այն էլ Քոչարյանի, Արևմուտքի ու մնացած փաթեթները բավարար են, որպեսզի «նորընծան» նշանակման առաջին իսկ վայրկյանից չքնի, քանզի յուր «լոտերը» զրոյացվել են տիեզերական արագությամբ:
Սա երկրորդ գայթաքարն է լինելու, որի վրա «կընկնի» նոր վարչապետը: Ընդ որում, այստեղ, ի տարբերություն առաջին թիրախի, մանևրի հնարավորություն ընդհանրապես չկա:
գ) Ներդրումներ: Ասում են, քանի որ գնում ենք ՄՄ, Ռուսաստանը, որը թույլ չի տալիս Հայաստանին քաղաքական և այլ կարգի «խաղեր» տալ Արևմուտքի հետ, պարտավոր է մեր «հոգատարությունը» վերցնել իր ռազմավարական ուսերին: Գործից հասկացող բոլորն էլ գիտեն. Ռուսաստանը երբեք ձեռքը գրպանը չի տանում, և ակնկալել, թե դոնորական այն ֆունկցիան, որը մինչ այս իրականացրել է Արևմուտքը` հատկապես մեծ հոգատարություն դրսևորելով Տիգրան Սարգսյանի նկատմամբ, չի լինելու:
Ինչ վերաբերում է «տեղական արտադրության» գործարարներին (նախորդ օրը Գագիկ Ծառուկյանը նման մի հայտարարություն էր արել, թե օգնելու է օտար ներդրողներին), ապա քննադատության ենթակա չէ նրանց միջոցով բյուջե ու տնտեսություն պահելու միֆը, այն էլ ներդրումների «տեսքով», չնայած հարկերի ճշգրիտ վճարման տեսքով կարող էր:
Բայց դա բոլորովին այլ կինոյից կլիներ: Որովհետև «նորանշանակի» գոյությունն ապացուցեց, որ օլիգարխիայի դեմ Հայաստանում ինչպես չի եղել, այսուհետ ընդհանրապես նոնսենս է համարվելու պայքարը:
Իսկ առանց այդ պայքարի` երկրում, այն էլ ռեսուրս չունեցող ու դատարկվող, որևէ բան ակնկալելը դոնկիխոտություն է:
Զի դոնկիխոտներին փոխարինելու է եկել սանչոպանսաների ժամանակը… Շա՜տ մեղմ ու խիստ անուղղակի ասած:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1359

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ