Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

Իսկ գուցե ավելի է լավ է` Րաֆֆի Հովհաննիսյանը չխոսի՞

Իսկ գուցե ավելի է լավ է` Րաֆֆի Հովհաննիսյանը չխոսի՞
06.03.2013 | 20:59

Մարտի 5-ի հանրահավաքում Րաֆֆի Հովհաննիսյանը իր պատկերավոր, հախուռն խոսքում հընթացս արեց նաև հայտարարություն, որ նվազագույնը դժվար է հասկանալ: Նա ասաց, որ Մինսկի խմբի համանախագահող երկրները ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Ռուսաստանը հակաժողովրդավարական, ամոթալի քայլ կատարեցին` իրենց նեղ աշխարհաքաղաքական շահերից ելնելով` ճանաչելով ապօրինի, ոչ լեգիտիմ նախագահին: Րաֆֆի Հովհաննիսյանը նույնիսկ պատրաստակամություն հայտնեց նրանց հետ վերաքննարկել իրենց դիրքորոշումը. «Դեռ ուշ չէ վերանայման համար, և ես պատաստ եմ Օբամայից մինչև Վլադիմիրովիչ, մինչև Օլանդ, հանդիպել նրանց հետ և թույլ տալ, որ իրենք ունենան այդ մեծությունը` վերանայելու համար այդ հսկա սխալը, որ կատարել են»: Հետաքրքիր է` ի՞նչ զորեղ փաստարկներ պիտի Րաֆֆի Հովհաննիսյանը եռանախագահների հետ իր կարծիքով հնարավոր հանդիպմանը ներկայացնի, որ նրանք չգիտեն, որ նրանք բավարար համարեն իրենց «աշխարհաքաղաքական նեղ» շահերից հրաժարվելու և սխալն «ուղղելու» համար: Իհարկե, այդ հանդիպումը միանգամայն հիպոթետիկ է, բայց նույնիսկ այդ մակարդակով արտաքին գործերի նախկին նախարարի շուրթերից տարօրինակ է լսել, որ քանի դեռ նրանք իրենց սխալը չեն ուղղել, այլևս անկարելի է ճանաչել Մինսկի խմբի նրանց գործառույթներն ու նրանց հնացած, ավելորդ ու ուժը կորցրած հայտնի սկզբունքները: Իբրև հանրահավաքային ելու՞յթ հասկանալ, որը իրավական հետևանքներ չունի: Իբրև ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության քննադատությու՞ն: Իբրև Մինսկի խմբից հրաժարվելու կո՞չ: Իսկ ի՞նչ է առաջարկվում փոխարենը: Ճանաչել ԼՂՀ անկախությու՞նը: Հետո՞: Քանի՞ երկիր են հետելու Հայաստանի Հանրապետության այդ քայլին: Գոնե Լիտվան կճանաչի՞, որի Սեյմը պատգամավորական բարեկամության խումբ է ստեղծել ԼՂՀ Ազգային ժողովի հետ: Թե՞ կառաջնորդվի իր և Եվրամիության «աշխարհաքաղաքական նեղ» շահերով: Այս հարցերի պատասխանները պարզ են, պարզ չէ, թե ինչու է Րաֆֆի Հովհաննիսյանն աջ ու ահյակ նետում բառեր, որոնց պատասխանատվության բումերանգը կարող է և վերադառնալ: Մանավանդ` ինքն էլ ասում է, որ այլևս խոսքով անելիք չունի, մնում է միայն գործ անել:

Տարոն ԻՇԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1840

Մեկնաբանություններ