Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Դի­վա­նա­գի­տա­կան ստա­խո­սու­թ­յուն

Դի­վա­նա­գի­տա­կան ստա­խո­սու­թ­յուն
31.07.2020 | 00:55

Ե­թե պա­հանջ­վում է ստա­խոս, պա­տե­պատ մեկ ըն­կեք, ա­ռանց այլևայ­լու­թյան զան­գա­հա­րեք «Էֆ նեթ» ՍՊԸ-ի 57-16-16, 011-57-16-16, 065-16-16 հե­ռա­խո­սա­հա­մար­նե­րով և լսեք օ­ձը բնից հա­նող ա­նու­շա­լե­զու աղջ­նակ­նե­րի։ Նրանց հա­ճե­լի ձայ­նի տեմբ­րը, կիրթ-գրա­գետ խո­սե­լաոճը, ան­գամ կռահ­վող հա­յե­ցի պահ­ված­քը... քո զայ­րա­լի տո­նով բո­ղո­քիդ ար­ձա­գան­քող սե­րիա­լա­յին նե­րո­ղու­թյուն­նե­րի շար­քը ստեղ­ծում են տպա­վո­րու­թյուն, որ հե­ռա­խո­սազ­րու­ցա­կից­ներդ ըն­տր­վել են խս­տա­բա­րո ժյու­րիի կաս­տին­գի ար­դյուն­քում, այ­նու­հետև ան­ցել հա­տուկ դա­սըն­թաց­ներ, թե աճ­պա­րա­րու­թյամբ ով ա­վե­լի կդյու­թի։ ՈՒ սկ­սում ես եր­կմ­տել` գու­ցե շտա­պե­ցի դժ­գո­հու­թյուն հայտ­նել։ Մա­նա­վանդ, որ վս­տա­հեց­նում են` մենք ձեզ ան­պայ­ման կպա­տաս­խա­նենք։ Բայց... ար­դյուն­քում դու մնում ես խաբ­ված` տաշ­տա­կի ա­ռաջ։


Անց­նենք ա­մե­նաս­կզ­բին, բուն բո­վան­դա­կու­թյա­նը։ Հու­լի­սի 9-ին ծա­ռա­յու­թյուն­նե­րի մա­տուց­ման պայ­մա­նա­գիր եմ կն­քել վե­րը նշ­ված կազ­մա­կեր­պու­թյան հետ` ի դեմս տնօ­րեն Գևորգ Են­գի­բա­րյա­նի, այն մա­սին, որ Օ­պե­րա­տո­րը պար­տա­վոր է Բա­ժա­նոր­դին մա­տու­ցել հե­ռուս­տաա­լիք­նե­րից բաղ­կա­ցած ծա­ռա­յու­թյուն` 13 ա­միս ժամ­կե­տով, մինչև 3 հե­ռուս­տա­ցույց միաց­նե­լու հնա­րա­վո­րու­թյամբ։ Եվ շա­հագր­գիռ ա­ռա­ջար­կով. ա­ռա­ջին ա­մի­սը օգտ­վում ես անվ­ճար։
Ի տար­բե­րու­թյուն աղ­ջիկ­նե­րի, պատ­րաս­տա­կամ, խոս­քի տեր ե­րեք ե­րի­տա­սարդ­ներ ներ­կա­յա­ցան ժա­մա­նա­կին և լա­րե­րի անց­կաց­ման, ա­պա­րա­տի տե­ղադր­ման աշ­խա­տանք­ներն ու փոր­ձար­կում­նե­րը կա­տա­րե­ցին հա­վուր պատ­շա­ճի։ Չան­ցած 3 օր, սկս­վեց ա­ռա­ջին հա­յաց­քից ստեղծ­ված հա­ճե­լի տպա­վո­րու­թյան փլու­զու­մը։ Կե­սօ­րին մոտ սար­քը ֆիք­սեց ազ­դան­շա­նի խախ­տում, և զրկ­վե­ցինք հե­ռուս­տա­ցույց նա­յե­լուց։ Զան­գա­հա­րե­ցինք։ Լս­վեց հու­սադ­րող պա­տաս­խան` մաս­նա­գե­տը կապ կհաս­տա­տի Ձեզ հետ` կգան նշ­ված հաս­ցեով։ Սպա­սե­ցինք 1 օր, 2 օր, 5 օր։ Զան­գա­հա­րե­ցինք 1 ան­գամ, 2 ան­գամ, 5 ան­գամ։ ՈՒ հար­մար­վե­ցինք. լու­րեր լսե­լու աղ­բյու­րը ըն­տա­նի­քիս հա­մար դար­ձավ մեր շեն­քի զրու­ցա­րա­նում նար­դի խա­ղա­ցող Ծուռ­վիզ Սա­քոն։


Ստա­խո­սու­թյան կուլ­մի­նա­ցիան տե­ղի ու­նե­ցավ հու­լի­սի 17-ին, երբ 060-65-16-16 հե­ռա­խո­սա­հա­մա­րից մեզ ար­դեն քա­ջա­ծա­նոթ ձայ­նը չա­փից ա­վե­լի նե­րո­ղու­թյուն խնդ­րե­լով ար­տա­բե­րեց. «Մոտ է աշ­խա­տան­քա­յին օր­վա ա­վար­տը, դժ­վար թե մաս­նա­գե­տը հի­մա հասց­նի, բայց դուք տա­նը ե­ղեք, վա­ղը մինչև ժա­մը 13-ը ան­պայ­ման կգա»։ Ան­ցած-գնա­ցած օ­րե­րի նման, հու­լի­սի 18-ն էլ խա­ղաղ ան­ցավ` ա­ռանց վթա­րի վե­րաց­ման։ Իսկ ա­վետ­վա­ծը... ներ­սումս էր։
Համ­բե­րու­թյան բա­ժա­կը լց­վա­ծիս ո­րո­շու­մը վերջ­նա­կան էր. պայ­մա­նա­գի­րը լու­ծե­լուց ա­ռաջ երևույ­թը քն­նար­կել «Էֆ նեթ» ՍՊԸ-ի ղե­կա­վա­րու­թյան հետ։ Նույն ստա­խո­սը` ան­պա­տաս­խա­նատ­վու­թյու­նը կոծ­կե­լու նպա­տա­կով պատ­ճա­ռա­բա­նեց զբաղ­վա­ծու­թյու­նը, այ­նու­հետև խոս­տա­ցավ` Ձեզ ան­պայ­ման կզան­գեն, հետն էլ «լու­սա­վո­րեց» բա­ժա­նոր­դիս. «Ե­թե դուք ու­զում եք պայ­մա­նա­գի­րը ժամ­կե­տից շուտ խզեք, պար­տա­վոր եք այ­ցե­լել մեր գրա­սե­նյակ, դի­մում գրել, ո­րից հե­տո վճա­րել 20000 ՀՀ դրամ, որ­պես հրա­ժա­րա­գիր»։


Սա ար­դեն լկ­տիու­թյան և կա­տա­րյալ անգ­րա­գի­տու­թյան գա­գաթ­նա­կետն էր։ Նման խոր­հուրդ տվո­ղը` հա­նուն ի­րենց ֆիր­մա­յի, ան­կա­րող ե­ղավ ըն­կա­լե­լու, որ պայ­մա­նագ­րի լու­ծու­մը հետևանք է ի­րենց ան­գոր­ծու­թյան. մեկ շա­բաթ­վա ըն­թաց­քում ոչ միայն վթա­րի վե­րաց­ման փորձ չեն ա­րել, այլև խոս­տում­նա­զան­ցու­թյամբ ինձ պատ­ճա­ռել են բա­րո­յա­կան վնաս` զր­կել հե­ռուս­տա­ցույց նա­յե­լու հնա­րա­վո­րու­թյու­նից, մի քա­նի օ­րով գա­մել տա­նը` խախ­տել աշ­խա­տան­քա­յին ռե­ժիմս։ Գու­ցե ստա­խո­սու­թյան հիմ­քում պայ­մա­նագ­րի թիվ 1.1.1. կետն է, որ­տեղ սևով սպի­տա­կի վրա գր­ված է` ակ­ցիա. բա­ժա­նորդն ա­ռա­ջին ա­միսն օգտ­վում է անվ­ճար։ Փաս­տո­րեն, «հա­ճե­լին օգ­տա­կա­րի» հետ ար­դեն շա­բա­թից ա­վե­լի վա­յե­լում եմ։ Իսկ քա­նի՜ քա­նիսն են ինձ նման հա­վա­տա­ցել «Էֆ նեթ» ՍՊԸ-ին ու նրա «համ­բա­վը» դի­վա­նա­գի­տա­կան ստա­խո­սու­թյամբ պաշտ­պա­նող քաղց­րա­լե­զու աղջ­նակ­նե­րին։ Այս դեպ­քում օ­պե­րա­տո՞րն է բա­ժա­նոր­դից 20000 դրամ պա­հան­ջե­լու, թե՞ բա­ժա­նորդն է ա­ռայժմ օ­պա­րե­տո­րից տույժ-տու­գանք պա­հան­ջե­լու, իսկ ան­հա­մա­ձայ­նու­թյան դեպ­քում դա­տա­րան դի­մե­լու։


Վա­հե ՄԵ­ԼԻ­ՔՅԱՆ

Հ. Գ. Այն, ինչ չէին կա­տա­րում օ­րեր շա­րու­նակ, կազ­մա­կեր­պու­թյան ե­րի­տա­սարդ ին­ժե­ներ­ներ Խա­չիկն ու Վա­հեն կա­պի և ազ­դան­շա­նա­յին սար­քի վե­րա­կանգ­նո­ղա­կան աշ­խա­տանք­ներն ի­րա­կա­նաց­րին կես ժա­մում, եր­կու օր ա­ռաջ` հայտն ըն­դու­նե­լուց ան­մի­ջա­պես հե­տո։
Պարզ­վեց, որ «Էֆ նեթ» ՍՊԸ-ի ծա­ռա­յու­թյուն­նե­րի ոչ պատ­շաճ մա­տու­ցու­մը պայ­մա­նա­վոր­ված չէ ոչ մաս­նա­գետ­նե­րի պա­հան­ջով, ոչ էլ նրանց խիստ զբաղ­վա­ծու­թյամբ, այլ բա­ժա­նոր­դի դի­մում-դժ­գո­հու­թյուն­նե­րը քնած դշ­խու­հու պես տե­ղե­կաց­նե­լով։
Մնաց ճշ­տե­լու ըն­դա­մե­նը մեկ հարց. Օ­պե­րա­տո­րը երբ­վա­նի՞ց է հաշ­վար­կե­լու անվ­ճար օգտ­վե­լու մեկ ամս­վա սկիզ­բը` պայ­մա­նագ­րի կն­քու­մի՞ց (հու­լի­սի 9), թե ան­սար­քու­թյան վե­րաց­ման օր­վա­նից (հու­լի­սի 26)։

Դիտվել է՝ 32794

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ