Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին ստորագրել է ԼԳԲՏ իրավունքները սահմանափակող օրենքը։ «Ես լավ եմ հասկանում, որ այս օրենքի ստորագրումը քննադատություն կառաջացնի որոշ օտարերկրյա գործընկերների շրջանում, բայց մենք՝ վրացիներս, երբեք չենք վախեցել օտար գնահատականներից, երբ դա պահանջել են մեր հավատը, առողջ բանականությունը և երկրին հավատարմությունը»,- պարզաբանել է Պապուաշվիլին:               
 

Պացիենտն այլևս դեֆակտո իշխանություն չունի

Պացիենտն այլևս դեֆակտո իշխանություն չունի
28.05.2024 | 22:07

Պացիենտի մոտ ծանր հոգեխանգարմունք է, այլապես Կաթողիկոսին Սարդարապատ չթողնելն այլ բացատրություն չունի։

Իրականությունն այն է, որ պացիենտն այլևս դեֆակտո իշխանություն չունի, ոչ մի կամային քայլ, ներքին, թե արտաքին ճակատում, չի կարող կայացնել։ Մնացել է դեյուրե իշխանությունը, ոստիկանական պատնեշներն ու արտաքին հովանավորությունը, իսկ դա երկար շարունակվել չի կարող։

Բոլոր քայլերն ու քարոզչությունն ուղղված են նեղ շրջապատին՝ կայունության պատրանք ստեղծելու և առժամանակ առնետավազքը կանխելու համար:

Ստեփան Դանիելյան

Դիտվել է՝ 3794

Մեկնաբանություններ