Ամերիկյան ֆինանսների նախարարության դեսանտը, որը շրջել է նախկին ԽՍՀՄ երկրներում, բանկիրներին համոզել է խստացնել ռուսների դեմ պատժամիջոցները։ Հետևելով Ղրղզստանի տասնյակ բանկերին, որոնք դադարեցրել են ռուբլով գործարքները «Ավելի արագ վճարումների համակարգի» միջոցով, ղազախ բանկիրները գործի են անցել:                
 

Շարժմանը միացողներին պիտակավորելն ու անվանարկելը խանգարելու է գործընթացին

Շարժմանը միացողներին պիտակավորելն ու անվանարկելը խանգարելու է գործընթացին
18.05.2024 | 10:14

Շարժման հավաքներին նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի մասնակցության մասին

Ստիպված եմ կրկին հիշեցնել, որ մարդիկ, ի վերջո, դուրս եկան փողոց ոչ թե այս կամ այն քաղաքական ուժի կամ խմբի, այլ` Բագրատ Սրբազանի կոչով: Վերջինս էլ հստակ նշել է հաշտության ու համերաշխության հրամայականի և հրապարակում բոլորին տեսնելու իր ցանկության մասին:

Վստահ եմ` Շարժմանը միացողներին պիտակավորելն ու անվանարկելը ընդամենը խանգարելու է գործընթացին: Շատերն այլևս չեն էլ մտածի միանալու մասին:

Ինքս շատ-շատերի մասով ունեմ շա՜տ լուրջ վերապահումներ, բայց պրոցեսին (ու, խոշոր հաշվով, հայրենիքի փրկությանը) չվնասելու գիտակցումն ավելի կարևոր է քան իմ հույզերը, անձնական մտածումներն ու քաղաքական նախասիրությունները:

Վարազդատ Հարությունյան

Դիտվել է՝ 1160

Մեկնաբանություններ