Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Մշակութային ճակատը երկրի փրկօղակ

Մշակութային ճակատը երկրի փրկօղակ
16.03.2024 | 21:08

«Ի՞նչ է ուզում ինձանից կապույտ մորմոքը հրի,

Ի՞նչ է ուզում քո հոգին, հազարամյա Նաիրի»
Չարենց Եղիշե,

«Անկումների սարսափից», 1917-18 թվականներ

ԽՈՐՀՈՒՐԴ ԽՈՐԻՆ ԵՎ ՀԱՄԱԶԱՐԿ ԻՔՆԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ
Կոմիտաս վարդապետի չքնաղ հուշարձանի թիկունքում փառահեղ հանգրվանել է Կոմիտասի անվան Կոնսերվատորիան, Հայկական աշխարհի արվեստի նշանային հանգրվաններից մեկը։

ՈՒ հենց այստեղ ի կյանք կոչվեց գերսպասված մի գործընթաց, ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՃԱԿԱՏԸ, ընդդեմ քայլարշավորդների հերթական պետականքանդման։

Չափազանց անկեղծ է ՀՀ վարչապետը իր նախաձեռնություններում։

Այն է՝ կառուցել Ակադեմիական քաղաք-միֆը, մայրաքաղաքի հոյաշեն մշակութային կառույցները վերածել հոթել-մոթելների և Երևանը վերջնականապես դարձնել թյուքա-ադրբեջանական Էրմենիստան վիլայեթ, Էրիվան կենտրոն, այն է՝ պորտապարի, հարճերի և նամազի տարածաշրջանային հանգրվան։
Նրանց նմանօրինակ գրեթե բոլոր ծրագրերը միս և արյուն են առել։

Նրանց հաջողվում է ամեն բան, խորհրդարանական ընդդիմությունը, ըստ էության (գուցե ակամա՞), սպասարկում է ՔՊ-ի շահերը, արտախորհրդարանական քաղուժերը տարակուսելի ցատկռտուքների մեջ են, իսկ մտավորականների ստվար հատվածը ֆեյսբուքային տիրույթներում անսկիզբ ու անվերջ, գլխավորապես անպտուղ մարտակոչեր է հնչեցնում անհայտ ուղղությամբ, բոլորված ճոխ սեղանների շուրջ, խնդուն դեմքերով և լեցուն մարմնով։

Նրանք դատապարտում են ոգու սովը, վկայակոչում են Թումանյանին ու Տերյանին, Չարենցին և այլոց, ըստ նպատակահարմարության։

Երկրի գոյաբանական ծանրագույն վիճակը, ինքնիշխանության գլխին կախված դամոկլյան յաթաղանը ինչ-որ անհայտ և անըմբռնելի գոյավիճակ է նրանց համար, ինչը ամեն կերպ, քնած թե արթուն, լուրջ թե գինովցած, ձգտում են մոռացության տալ։
Միով բանիվ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, Հայկական աշխարհի գոյապահպանության գլխավոր պատվարը, կարող է հզոր հենարան ունենալ, հանձին սաղմնավորվող ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՃԱԿԱՏԻ։
Այնպես որ այսօր յուրաքանչյուր հայկազուն մտավոր անհատ պետք է անդամագրվի ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՃԱԿԱՏԻՆ։

Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Կոլաժը` ՆԻԿՕ-ի (Նիկոլայ ՄԱՆՈՒԿՅԱՆ)

Դիտվել է՝ 22518

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ