Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Գագիկ ՄԱՄՈՒԼՅԱՆ. «Փչացնել», թե՞ «չփչացնել», այս է խնդիրը

Գագիկ ՄԱՄՈՒԼՅԱՆ. «Փչացնել», թե՞ «չփչացնել», այս է խնդիրը
30.04.2015 | 13:50

Երեկ երեք ընկերով խոսում են մեր քաղաքական «բոստանի» մասին (բոստան, որովհետև ես տենց էլ դաշտ չտեսա), երկուսս անկուսակցական, մեկը կուսակցական, ու մեր խոսակցության բուն շեշտադրումներից մեկն այն էր, թե «փչացնել», թե՞ «չփչացնել» այն երիտկուսակցականներին, ովքեր կիրթ են, գրագետ, մեծ հաշվով, եթե իրենց «չփչացնեն», հնարավորությունը մեծ է, որ իրենք օրերից մի օր կդառնան նորմալ քաղաքական գործիչ: Էսօր բոլոր կուսակցական շրջանակներում կան բավականին կիրթ, գրագետ ու պոտենցիալ ունեցող երիտասարդներ, ովքեր բաժանվում են երկու խմբի` կեղտոտ գործ անողներ ու մարդիկ, ովքեր դրանց միջոցով անում են իրենց կեղտոտ գործերը: Թե՛ ընդդիմադիր, թե՛ իշխանական ճամբարներում կան երիտասարդներ, ովքեր բավականին ադեկվատ են, ունեն առաջ գնալու լուրջ պլաններ ու քայլ քայլ ստացվում է, բայց միևնույն ժամանակ կա պնակալեզների մի ստվար բազմություն, ում այցեքարտը հանդիսանում է քծնանքը իրենցից ավելի բարձր օղակներին: Վերոնշյալ ընկերս հանդիսանում է կուսակցական երիտասարդների ադեկվատ մասսայի կարկառուն դեմքերից մեկը, ում կարծիքը հետևյալն է` մարդիկ, ովքեր փչանում են, փչանում են, որովհետև ամեն դեպքում պետք է փչանային ու բոլոր քաղաքական ուժերին էլ նման ստորաքարշ մասսա պետք է: Ես հակառակը, վիճում եմ, որ նման մասսան գցում է կուսակցության ընդհանուր վարկանիշը ու դրանց պետք է բացատրել, որ քծնանքով ոչնչի չեն հասնի ու պետք է իրենց պոտենցիալն օգտագործեն ոչ թե մի պատառ փախցնելու հույսով, այլ ի շահ տվյալ կուսակցության ու պետության: Ընդհանուր հայտարարի չեկանք, մեկ է ես իմ կարծիքին մնացի, ինքն` իր:
Էսօր բառիս ամենաբուն իմաստով երիտասարդության միակ տեղը քաղաքական դաշտում, այսպես կոչված սևագործ բանվորի աշխատանք է ու ոչ ավելի: Ոչ մի 30-ին մոտ, բայց արդեն լուրջ քաղաքական փորձառություն ունեցող երիտասարդ, ով չունի թափով մեջք, չի կարող գոնե մի 15 տարի մտածել անգամ պատգամավոր դառնալու մասին: Բնական սերնդափոխություն տեղի չի ունենում, քանի որ իրենք իրենց սևագործ բանվորի աշխատանքը քաղաքական դաշտում շատ լավ են կատարում, իսկ բարձր օղակներն էլ դա ճիշտ օգտագործում են իրենց աթոռը պահելու, միաժամանակ կուսակցական ավելի բարձր օղակների ընկերների առաջ «թամամ» անելու համար ու բնական է, որ մի 20 տարի հետո պաշտոնյա դարձած, հիմա մեծ հաշվով ճնշված երիտասարդը, նույն կերպ վարվելու է իր ստորադասների հետ ու այդպես էլ քաղաքական մշակույթ չի ձևավորվելու: Դաշտում նորմալ կադրեր պատրաստելու համար, բարձր դիրք գրավող կուսակցականները պետք է այժմյանից մտածեն, ի վերջո պաշտոնը հավերժ չէ ու մի օր էլ իրենք են դառնալու շարքային ՀՀ քաղաքացի, ում ղեկավարելու են իրենց սխալ պատրաստած ու փչացրած կադրերը:

Դիտվել է՝ 2544

Մեկնաբանություններ