ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Անուշ ՍԱՐԳՍՅԱՆ. Խոնարհումս՝ բոլոր իսկական ուսուցիչներին

Անուշ ՍԱՐԳՍՅԱՆ. Խոնարհումս՝ բոլոր իսկական ուսուցիչներին
06.10.2013 | 14:06

Կար ժամանակ, երբ իմ ասելիքը նամակով էի պատմում ուսուցչուհուս. կարմիր լուսանցքով սպիտակ էջին հանձնում էի դեռահասի սիրտս` հարցականներով, հույզերով, բողոքով, ցավով, սպասումով, ու օրագրիս մեջ թաքցրած` փոխանցում նրան: Հետո նույն փոստով էլ ստանում էի պատասխանը, որի մեջ դարձյալ սիրտ էի գտնում... Դա մի անխոս դասամիջոց էր լինում մեր միջև, որտեղ հավասար դերերով սկսվում ու ավարտվում էր մի ամբողջ դասապատմություն: Կյանքումս տեսած ամենասիրուն տառերն էին դրանք`կարմիր թանաքով գրված, որոնց անմոռանալի կետադրության մեջ աշխարհը դառնում էր սիրելի, արևի հատիկներով զարդարուն, ծիածանագույն... Խոնարհումս նրան` իմ ընկեր ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ... Խոնարհումս` իմ բոլոր ուսուցիչներին: Խոնարհումս` բոլոր իսկական ուսուցիչներին, որոնք ինքնամոռաց տրվում են աշխարհի ամենաշնորհակալ ու ամենաանշնորհակալ աշխատանքին... Շնորհավորում եմ այն բոլոր աշակերտներին, ում կյանքում կան այդպիսիք:

Դիտվել է՝ 4842

Մեկնաբանություններ