ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Վարուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ. Նիկոլոֆոբիա, կամ մի այրեք հետդարձի կամուրջները

Վարուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ. Նիկոլոֆոբիա, կամ մի այրեք հետդարձի կամուրջները
25.06.2013 | 00:21

Վերջին շրջանում համացանցում տարածված նիկոլոֆոբիային որոշել էի չանդրադառնալ, բայց այդ երևույթը այնքան էժանագին դրսևորումներ է ստացել, որ ուղղակի անկարող էի մեկ-երկու տողով չանդրադառնալ: Մեծամասամբ Նիկոլ Փաշինյանի նախկին ընկերներն ու գործընկերները, ներքուստ համոզված լինելով, որ Նիկոլը մարդու և քաղաքական գործչի իր տեսակով իսկապես սիմվոլիկ է մեր խորհրդարանում, շարունակաբար շրջանառում են նրա վաճառված լինելու մասին վերլուծություններ: Այդ ազնիվ հեղափոխականները փորձում են աղճատել, սևացնել և զրոյի հավասարացնել արդարության համար իսկապես ազնվորեն կռիվ տված մարդու անունը: Չգիտես ինչու այդ վերլուծություններում մշտապես շրջանցվում է այն թեման, թե ինչ էին անում այն ժամանակ իրենք, երբ Նիկոլը բանտարկված էր: Ինչո՞ւ երբեք չեք հիշում նրա անցյալի մասին: Ինքներդ վստահ եք, որ նրա անցյալի չնչին հիշատակումն անգամ անհամատեղելի է այն հեքիաթի հրեշի կերպարի հետ, որ փորձում եք արարել Նիկոլից:

Մի հացկերույթի ժամանակ, երբ մեր քաղաքական գործիչներից մեկը կրկին սկսեց Նիկոլին մեղադրել վաճառված լինելու մեջ, ես կոչ արեցի չայրել հետդարձի կամուրջները: Ասացի` ինքդ էլ համոզված ես, որ սխալ ես խոսում, բայց քանի որ ձեր ճանապարհները բաժանվել են՝ վհուկների որս եք սկսել: Անկախ նրանից, որ այսօր տարբեր կառույցներում եք՝ վաղը քաղաքական գործընթացները ձեզ կրկին մերձեցնելու են: Հիմա, ընտրական արձակուրդների շրջանում, տարակարծությունները բնական և նույնիսկ անհրաժեշտ են, սակայն շարունակվում է արատավոր քարոզչությունը՝ եթե մեր հետ չես՝ ծախված ես և իշխանությունների սպասարկուն:
Գոնե այն անուններին խնայեք, որոնք իսկապես արժանի չեն այս վերաբերմունքին:

Դիտվել է՝ 5718

Մեկնաբանություններ