ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 
  • Ռոբերտ ՄԵԼՔՈՆՅԱՆ. Բայց ինչո՞ւ արաբերեն կամ պարսկերեն

    Ռոբերտ ՄԵԼՔՈՆՅԱՆ. Բայց ինչո՞ւ արաբերեն կամ պարսկերեն

    12.05.2013| 11:46
    Չէ, Հյուսիսային պողոտայում էլ լավ բաներ կան: Հիմա կասեք՝ արջը յոթ երգ գիտի, յոթն էլ մեղրի մասին է, էս մարդն էլ միայն Հյուսիսային պողոտայի մասին է գրում: Բայց իրոք լավ բաներ էլ կան: Օրինակ, տեսա իմ ֆեյսբուքյան լավ բարեկամ Ալեն Սիմոնյանին, տեսա այլ ծանոթների, իմ նախկին աշխատակիցներից շատերին, գեղեցկատես, ժպտերես, ճաշակով հագնված աղջիկների: Տեսա մի գեղեցիկ աղջնակի՝ սև շլյապայով, կիթառ նվագելիս, որ հաճելի, գեղեցիկ ձայնով երգում էր: Իոնիկա նվագող կնոջը, ով մշտապես, արդեն քանի տարի այստեղ նվագում է ու կարծես սկսել է նվագել առանց ֆալշի:
  • Մնացական ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. Կուսակցությունների կուսությունը

    Մնացական ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. Կուսակցությունների կուսությունը

    11.05.2013| 18:07
    «Տվեք ինձ հենման կետ, և ես աշխարհը շուռ կտամ»,- ասել է Արքիմեդը: Հետո մի հետամնաց երկրի թունդ մարքսիստներից մեկն էլ` «Տվեք ինձ մի կուսակցություն, և ես աշխարհը շուռ կտամ»: Նրան պատասխանողը, որին հետո ԼԵՆԻՆ կոչեցին, ասաց` «Կա այդպիսի կուսակցություն», և աշխարհը իսկապես շուռ տվեց: Հետո, մի յոթանասուն տարի անց, պարզվեց, որ նա աշխարհը սխալ է շուռ տված եղել: Թեև աշխարհը փոխելու, շուռ տալու մասին ամեն օր խոսում էին, բայց թե ամեն օր հո չէին կարող աշխարհը շուռումուռ տալ:
  • Վարուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ. Ասֆալտի ֆիդայիներից մեկը մի օր կժխտի Վարդան Մամիկոնյանի մասնակցությունը Ավարայրի ճակատամարտին

    Վարուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ. Ասֆալտի ֆիդայիներից մեկը մի օր կժխտի Վարդան Մամիկոնյանի մասնակցությունը Ավարայրի ճակատամարտին

    10.05.2013| 23:16
    Մի քանի օր է փորձում եմ չմիջամտել նողկանք հարուցող և ակտիվորեն տարփողվող թեմային, թե իբր առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կապ չունի Շուշիի ազատագրման փաստի հետ մասնավորապես և Արցախի ազատագրման հետ ընդհանրապես: Ընդհանրապես նոմենկլատուրային բազարները նողկալի դրսևորումներ են ունենում, սակայն երբ հանուն բիբարի փողի մարդիկ պատրաստ են պղծել, բռնաբարել անգամ սեփական հերոսական պատմությունը՝ դուրս է երևակայության բոլոր սահմաններից:
  • Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. Ցավը, մեկ է, չի կիսվում

    Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. Ցավը, մեկ է, չի կիսվում

    09.05.2013| 22:21
    Արցախյան պատերազմի տարիներին «Հայաստանի Հանրապետություն» թերթում էի աշխատում: Շատ էի գրում կռվող տղերքի մասին, զոհված տղերքի մասին: Հաճախ տալիս էին հերթական զոհվածի լուսանկարը, կենսագրական տվյալները ու ասում` գրի: Ամեն զինվորի հետ վերապրում էի իր կյանքը: Արդեն բառերս չէին հերիքում, զգացմունքներս խեղդում էին, ընդվզում էի: Այդինին ասում էի` հերիք է, էլ չեմ ուզում գրեմ, չեմ կարողանում: Ասում էր` գիտեմ, որ դժվար է, բայց պետք է: Նրանք բոլորը երիտասարդ էին, գեղեցիկ, ուժեղ ու... լուսավոր:
  • Գայանե ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆ. Հորս կամուֆլյաժն արդեն մաշվել է

    Գայանե ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆ. Հորս կամուֆլյաժն արդեն մաշվել է

    09.05.2013| 12:26
    Արդեն քանի ամիս է ոչինչ չեմ գրել, ՛՛վայելում եմ՛՛ լուսանցքիս նեղությունը, փորձելով այն արժևորել որպես ճգնախուց, հետագաս կազմակերպելու նպատակով: Ու քանի որ նման դեպքերում միտքդ սկսում է դեգերել ժամանակի ու տարածության մեջ, անկախ քո կամքից հայտնվում ես ՛՛Ալիսան հրաշքների աշխարհում՛՛ իրավիճակում, և մուտքը դեպի այդ աշխարհ կարող է ՛՛ապահովել՛՛ որևէ դիպված: Այսօր ինձ դեպի ճագարի բույնը հրեց մինչև ուղն ու ծուծը կեղծավոր ու փուչ ՛՛հայրենի հեռուստատեսության՛՛ շուռտիպներից ՛՛Բարի գիշեր հայեր՛՛ հաղորդման կարմրաթուշ հաղորդավարը, որ հրավիրեց դիտելու Արցախի պատերազմի ՛՛հերոսապատումներից՛՛ մի դրվագ, (մայիսի 9-ի նախօրեին՝ Շուշիի ազատգրման օրվա)՝ չզլանալով ամեն բառից առաջ գործածել ՛՛Մեծն՛՛ մակդիրը, դրանով իսկ փորձելով արժևորել նախ իրեն, հետո պատերազմն ու հերոսներին՝ Մեծն: Ու ես զգացի անկումս…. դեպի անցյալ և անմիջապես միացրի համակարգիչս, տեսնելու, թե որքան խորն է ճագարի բույնը:
  • Արթուր ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ. Շուշին մեր հաղթական մայիսի իմաստն է, հաղթությունների հաղթությունը

    Արթուր ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ. Շուշին մեր հաղթական մայիսի իմաստն է, հաղթությունների հաղթությունը

    08.05.2013| 22:03
    Պատերազմ էր, կռվում էին տղաները հասուն այրերի պես՝ ամուր ոգով, կռվում էին, որ հաղթեն, հաղթում էին, որ ապրենք: Փառքով ու հաղթանակով պսակված գոյապայքար-գոյամարտը հիմք դրեց հայոց նորանկախ պետությանը: Նրանցից յուրաքանչյուրը առանձին բնորոշեց այդ հաղթանակը:
  • Արման ՄԵԼԻՔՅԱՆ. Անսխալական, ամենագետ ու ամենակարող առաջնորդի թեզը

    Արման ՄԵԼԻՔՅԱՆ. Անսխալական, ամենագետ ու ամենակարող առաջնորդի թեզը

    07.05.2013| 22:58
    Իրականությունն ու դրա վերաբերյալ մարդկանց բացարձակ մեծամասնության պատկերացումները էապես տարբերվում են միմյանցից: Դրա շնորհիվ է, որ մարդկանց գիտակցության կառավարումը, խարսխված լինելով նրանց մոտ իրականության սխալ ընկալման և այդօրինակ ընկալումից բխող չհիմնավորված սպասումների վրա, կարող է լուրջ և օգտակար գործիք լինել կառավարիչների համար:
  • Նորայր ՆՈՐԻԿՅԱՆ. Ատելության վրա կառուցված ռազմավարություն

    Նորայր ՆՈՐԻԿՅԱՆ. Ատելության վրա կառուցված ռազմավարություն

    07.05.2013| 13:31
    Հետընտրական մտորումները սովորաբար ավարտվում են ապագան ավելի լավ պատկերացնելու ցանկությամբ՝ պայմանով, որ չես կորցնում իրականության զգացողությունը և ուժերի իրական հարաբերակցությունը գնահատում ես այնպես, ինչպիսին այն կա օբյեկտիվորեն:
  • Արայիկ ՄԱՆՈՒԿՅԱՆ. Հրավառություններ` հուղարկավորության ծեսին

    Արայիկ ՄԱՆՈՒԿՅԱՆ. Հրավառություններ` հուղարկավորության ծեսին

    06.05.2013| 16:10
    Մայիսի 5-ին Հայաստանի Հանրապետական կուսակցությունն իրականացրեց Հայաստանի քաղաքական համակարգի հուղարկավորությունը` հրավառություններ արձակելով քաղաքական դաշտի հուղարկավորության ծեսին: Ու ցավալիորեն, հանրապետականները հուղարկավորության ծեսի կազմակերպիչներն էին միայն:
  • Երջանիկ ԱԲԳԱՐՅԱՆ. Ընդդիմությանը մեղադրելը մանկամտություն է

    Երջանիկ ԱԲԳԱՐՅԱՆ. Ընդդիմությանը մեղադրելը մանկամտություն է

    06.05.2013| 12:50
    Տպավորություն է առաջանում, թե երևանյան ընտրությունից հետո «հակաընդդիմություն» շարժում է սկսվում: Չեմ բացառում, որ դա իշխանության անմեղսունակ հնարքն է՝ հարձակումով «չեզոքացնել» ընդդիմության սպասվելիք հարձակումը և դրանով իր նկատմամբ բացահայտ քրեական մեղադրանքները ներկայացնել սոսկ որպես «վիճաբանական» նյութեր: