ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 
Ասում են...

Ասում են...
09.10.2009 | 00:00

...թե «հրացանով մարդուն» քաղաքականությունից հանելու իշխանական իդեա-ֆիքսը «փուլային» տարբերակով կյանքի է կոչվում։ Թերևս այդ կերպ կարելի է բնորոշել ԵԿՄ պահվածքը վերջին շրջանում: Գեներալ Մանվելի պրոռուսական-պրոքոչարյանական խաղերը` 2008-ի նախագահական ընտրությունների ողջ ընթացքում, նույն օրերին նրա` համաժամանակյա ակցիայով ընդդիմադիր և իշխանական ճամբարների «կազմալուծումը», այդպես էլ Ազատության հրապարակում չհայտնվելու «մանվելական» խորամանկությունը նրան օգնեցին ոչ միայն երկու ճամբարներում էլ իդուլգենցիայի արժանանալու, այլև որդուն քաղաքապետ կարգելու հոգևոր մայրաքաղաքում: Ինդուլգենցված Մանվելը դրանից հետո շատ հանգիստ կարողացավ չհրավիրել ԵԿՄ հերթական համագումարը (նկատո՞ւմ եք` զրո ընդդիմություն նաև կռված տղերքի շարքերում), իսկ այս օրերին Մանվելն իշխանության հետ երկաթյա պայմանավորվածություն է ձեռք բերել` լռել հայ-թուրքական զարգացումների հաշվով: Այո, մինչև վերջին վայրկյանը` արձանագրությունների ստորագրում, վավերացում, սահմանի բացում, ԵԿՄ-ն ձեն-ծպուտ չի հանելու: Չսպասեք:

Դիտվել է՝ 2094

Մեկնաբանություններ