ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Ենոքավան-Լոնդոն

Ենոքավան-Լոնդոն
22.07.2024 | 16:22

Ժողջան լա՞վ ես... Դե դու բակումդ տաշտի մեջը ջուր լից չոփոնիկ արա կամ լավագույն դեպքում Սևան կամ Գառնի գնա ու հպարտացի քո արձակուրդով, որ նախկինում Ենոքավանում խոզ խանձող այս հակահիգիենիկ փնթին ու Սադախլոյից «Պռադա» հագնող իր կողակցուհին հիմա Բեռլինում ու Լոնդոնում իրենց արձակուրդի կեսը վայելեն ու հետներն էլ մի «դաբո» ժողովուրդ տանեն:

Ժողջանն այս 6 տարում լավագույն դեպքում նույն «տաշտակի» մոտ նստած մնաց, որ իր կողմից իշխանության բերված չտես-գյորմամիշները կյանքը վայելեն:

Ենոքավանի սարերում հանգստանալու համար երնեկ տվողը ժողջանի շնորհիվ հիմա Լոնդոնի ՏրաֆաՐհաԼյան հրապարակում է ֆռֆռում:

Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ

Հ.Գ.

Այսօր անցա Ախուրյանով ու տեսա, որ Նիկոլի համար գետիններին պառկող ու զոհված զինվորի մայր ձևացող ախուրյանցի Անոն փողոցներն էր մաքրում:

Նիկո՛լ, Անոյին գոնե Եգիպտոս ուղարկի (ավելի էժան է, քան Հայաստանում հանգստանալը). իր նմանի շնորհիվ ես նաև գնում Լոնդոն...

Դիտվել է՝ 3631

Մեկնաբանություններ