«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

Բաց նամակ Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ պարոն Տոյվո Կլաարին

Բաց նամակ Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ պարոն Տոյվո Կլաարին
12.04.2023 | 10:41

Հարգելի՛ պարոն Կլաար,

Մինչ այսօր Դուք հայտարարում էիք, որ ԵՄ առաքելության շրջանակներում շատ «թափանցիկ» աշխատում եք Ադրբեջանի հետ և շաբաթը մեկ նախապես տեղեկացնում եք դիտարկման ժամանակացույցի մասին, Ձեր «թափանցիկ» գործելաոճին Ադրբեջանը պատասխանում է «ներթափանցիկ» գործելաոճով։
Արդեն 4 ժամից ավելi ՀՀ դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ-ն սադրիչ ռազմական գործողությունների է դիմել, որոնց արդյունքում կան զոհեր և վիրավորներ:
ԵՄ դիտորդական առաքելության մանդատը ենթադրում էր ՀՀ անվտանգային միջավայրի բարելավում:
Խնդրում եմ պարզաբանեք ստեղծված իրավիճակում.
* ի՞նչ միջոցներ են ձեռնարկվել վերջին ժամերին ռազմական գործողությունների դադարեցման համար,
* արդյոք արդեն արձանագրվե՞լ են Ադրբեջանի սադրիչ գործողությունները և դրանց հիման վրա ԵՄ պաշտոնական տեսակետների գործնական փոփոխություն, ոչ թե ՝ հայտարարություններ, նախատեսվա՞ծ են, թե՞ ոչ:
Վերջին անգամ ռազմական գործողությունների երկայնքով՝ Սոթք, Տեղ և այլ համայնքներ, ԵՄ առաքելությունը.
* ե՞րբ է դիտարկումներ իրականացրել,
* այդ դիտարկումների մասին ադրբեջանական կողմին տեղյակ պահելուց հետո, ինչպես Դուք խոստովանում եք, ի՞նչ է արձանագրվել:
Լինելով իրական եվրոպական արժեքների ամրապնդման ջատագովներից մեկը՝ խորապես ցավ եմ ապրում ԵՄ առաքելության գործունեության այս ընթացքում արդեն իսկ տեսանելի խնդիրների վերաբերյալ, որոնք չեն ամրապնդել Հայաստանի անվտանգությունը, ինչպես նաև՝ չեն նշմարել Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների նկատմամբ որևէ կոնտր-քայլ:
Հարկ եմ համարում նշել նաև, որ ԵՄ առաքելության ուղարկումը պետք է զուգակցվեր ԵՄ-Հայաստան համապատասխան պայմանագրով, ուստի մինչ պայմանագրի կնքումն ինչի՞ հիման վրա է ԵՄ-ն տեղեկատվություն տրամադրել Ադրբեջանին:
Ակնկալում եմ Ձեր հրապարակային պատասխանը:

Արմեն ԱՇՈՏՅԱՆ

Հ. Գ. Ի դեպ, երբ համեմատում եք այս առաքելությունը նախորդի հետ և տեղեկության փոխանցումը նաև այդ հանգամանքով պայմանավորում, հիշեցնեմ, որ նախորդ առաքելության ստեղծման հիմքում նաև Ադրբեջանի ստորագրությունն էր:
Հ. Հ. Գ. Այս նամակի հարցադրումները չեն հանում ՀՀ գործող իշխանությունների պատասխանատվությունը ստեղծված իրավիճակի վերաբերյալ, ինչպես նաև չեն նշանակում, որ ՀԱՊԿ-ի հետ կապված հարցեր չկան:

Դիտվել է՝ 2549

Մեկնաբանություններ