ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Առավոտյան` քաղբանտարկյալները, երեկոյան` հարցադրումները

Առավոտյան` քաղբանտարկյալները, երեկոյան` հարցադրումները
18.11.2008 | 00:00

Սերժ Սարգսյանը Ղարաբաղից «Հայլուրին» տված հարցազրույցում ասել էր. «Որպեսզի մի բաժակ ջրում ստեղծված այս փոթորիկը կարողանանք հանդարտեցնել, ես, երևի, կհրավիրեմ կուսակցությունների նախագահներին և կփորձեմ լսել նրանց հարցադրումները, կփորձեմ պարզել, թե ինչն է նրանց անհանգստացնում»:
Նախագահի մամլո խոսնակից փորձեցինք ճշտել` արդյո՞ք բոլոր քաղաքական ուժերի լիդերներն են մասնակցելու այդ «հարցադրումներին»: Բոլոր, պատասխանեց Սամվել Ֆարմանյանը` հավելելով. «Դեռևս հոկտեմբերի 2-ին ժողովրդին և խորհրդարանին ուղղված իր ուղերձում նախագահ Սերժ Սարգսյանն ասել էր, որ որպես մեր երկրի կյանքում քաղաքական կուսակցությունների դերակատարության բարձրացմանն ուղղված քայլ, առաջիկայում երկրի համար ռազմավարական հետաքրքրության խնդիրների շուրջ կնախաձեռնի թեմատիկ խորհրդակցություններ և կհրավիրի կուսակցությունների նախագահներին: Այս ուղղությամբ, որպես առաջին քայլ, սպասվող շաբաթվա ընթացքում հանրապետության նախագահը կհրավիրի ՀՀ-ում գրանցված քաղաքական կուսակցությունների նախագահներին՝ լսելու նրանց»:
Հերթը ՀԱԿ-ինն էր. կմասնակցե՞ն վերջիններիս լիդերներն այդ «հրավերքին»: «Քանի դեռ քաղբանտարկյալներն ազատ արձակված չեն, մենք իշխանության հետ խոսելու որևէ բան չունենք».- ասաց ՀԱԿ-ի ներկայացուցիչ Լևոն Զուրաբյանը: Նույնիսկ Ղարաբաղի հարցո՞ւմ: «Ղարաբաղի հարցում մենք մեր «բարի կամքն» արդեն դրսևորել ենք` դադարեցնելով միտինգները, որպեսզի Սերժ Սարգսյանը հանդարտության մեջ լուծում կայացնի»:
Լևոն Զուրաբյանը, ի դեպ, արտահայտում էր լոկ Տեր-Պետրոսյանի տեսակետը: Կարծում ենք, ՀԱԿ-ի մաս կազմող մյուս կուսակցությունների լիդերները նույնպես համանման մոտեցում կդրսևորեն:
ՈՒ փաստորեն չեն մասնակցի սպասվող «հարցադրումներին»:
Թե՞ հնարավոր է՝ Սերժ Սարգսյանը մինչ այդ նույնպես «բարի կամք» դրսևորի:
Կ. ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 4062

Մեկնաբանություններ