ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Նպա­տա­կը դիր­քա­պահ զին­վո­րի անվ­տան­գու­թ­յունն է

Նպա­տա­կը դիր­քա­պահ զին­վո­րի անվ­տան­գու­թ­յունն է
22.10.2019 | 00:44

«Հա­յոց հզոր բա­նակ» ծրագ­րի շր­ջա­նակ­նե­րում «Առ­նո Բա­բա­ջա­նյան» հա­մեր­գաս­րա­հում տե­ղի ու­նե­ցավ բա­րե­գոր­ծա­կան հա­մերգ, ո­րի հա­սույ­թը փո­խանց­վե­լու է «Հա­յոց հզոր բա­նակ» ծրագ­րին՝ նյու­թա­տեխ­նի­կա­կան սար­քա­վո­րում­ներ ձեռք բե­րե­լու և դիր­քա­պահ զին­վոր­նե­րի անվ­տան­գու­թյան բարձ­րաց­մանն ուղղ­ված մի­ջո­ցա­ռում­ներ ի­րա­կա­նաց­նե­լու հա­մար։
Ե­րե­կո­յին ներ­կա էին դիր­քա­պահ տղա­ներ‚ հայ­րե­նի­քի պաշտ­պա­նու­թյան հա­մար զոհ­ված հե­րոս­նե­րի ծնող­ներ, ծրագ­րի մաս­նա­կից­ներ:


Հա­մեր­գի մեկ­նար­կին տեր Զգոն քա­հա­նա Աբ­րա­հա­մյա­նը փո­խան­ցեց Ա­րա­րա­տյան Հայ­րա­պե­տա­կան թե­մի ա­ռաջ­նոր­դա­կան փո­խա­նորդ տեր Նա­վա­սարդ ար­քե­պիս­կո­պոս Կճո­յա­նի օրհ­նու­թյունն ու բա­րե­մաղ­թան­քը։ «Մեր կյան­քում Քրիս­տո­սի մեզ պատ­գա­մած սի­րո պատ­վի­րանն ար­տա­հայտ­վում է բազ­մա­տե­սակ բնա­գա­վառ­նե­րում, ո­լորտ­նե­րում, ո­րի ան­բա­ժան մասն է կազ­մում նաև սե­րը հայ­րե­նի­քի նկատ­մամբ: Եվ յու­րա­քան­չյուրս մեր լու­ման պետք է ներդ­նենք հա­նուն մեր հայ­րե­նի­քի պահ­պա­նու­թյան, անվ­տան­գու­թյան: …Մենք վեր­ջին ան­գամ հա­մոզ­վե­ցինք 2016 թվա­կա­նին, թե ինչ­պես հայ ժո­ղո­վուր­դը միաս­նա­բար պատ­րաս­տա­կա­մու­թյուն հայտ­նեց պաշտ­պա­նել հայ­րե­նի­քը: Այդ հայ­րե­նա­սի­րա­կան ո­գին միշտ պետք է մեր սր­տե­րում վառ լի­նի: Վառ պա­հենք հի­շա­տա­կը մեր բո­լոր նվի­րյալ նա­հա­տակ­նե­րի: Ճիշտ է, մար­դը եր­բեք չի ու­զում զոհ­վել, նա­հա­տակ­վել, բայց սե­րը հա­նուն իր հայ­րե­նի­քի դր­դում է նրան անհ­րա­ժեշ­տու­թյան դեպ­քում ինք­նա­զո­հու­թյան, ո­րը քրիս­տո­նա­կան մե­ծա­գույն ար­ժեք է, և այդ զո­հա­բե­րու­թյունն ու սե­րը մի­մյանց հետ հա­մակց­ված են: Քրիս­տոս ի­րեն զո­հա­բե­րեց բո­լո­րիս հա­մար սի­րուց դրդ­ված: Գնա­հա­տենք այդ սի­րո զո­րու­թյու­նը և կյան­քի կո­չենք նաև հայ­րե­նա­սի­րու­թյան մեջ: Թող Աստ­ված մեզ ոգևո­րի, զո­րաց­նի, և այս բա­րի նա­խա­ձեռ­նու­թյունն իր նպա­տա­կին ուղղ­ված լի­նե­լով՝ բե­րի մե­ծա­գույն բա­րիք: Եվ թող ոգևո­րի ա­վե­լի շատ մեր հայ­րե­նա­սեր զա­վակ­նե­րին, որ­պես­զի բո­լորս մեր նպաս­տը բե­րենք մեր հայ­րեն­քի ամ­րապ­նդ­ման, անվ­տան­գու­թյան և բա­րե­կե­ցու­թյան հա­մար»,- ա­սաց տեր Զգոն քա­հա­նա Աբ­րա­հա­մյա­նը՝ շեշ­տե­լով‚ որ նման ծրագ­րե­րը կարևոր են յու­րա­քան­չյուր զին­վո­րի հա­մար, ո­րով­հետև ա­ռաջ­նագ­ծի տեխ­նի­կա­պես հա­գե­ցու­մը նվա­զեց­նում է զո­հե­րի, վի­րա­վոր­նե­րի քա­նա­կը բա­նա­կում և ա­վե­լի անվ­տանգ է դարձ­նում ծա­ռա­յու­թյու­նը:


Հա­մեր­գին կա­տա­րում­նե­րով հան­դես ե­կան Սամ­սոն Պա­նյա­նը‚ Անդ­րա­նիկ Մալ­խա­սյա­նը‚ Սի­րա­նույշ Ե­ղիա­զա­րյա­նը‚ Սմ­բատ Խա­լա­թյա­նը‚ Նա­րեկ Պո­ղո­սյա­նը‚ Ա­րամ Մով­սի­սյա­նը‚ Դա­վիթ Խա­չատ­րյա­նը‚ ջու­թա­կա­հար Նի­կո­լայ Մա­դո­յա­նը‚ դաշ­նա­կա­հար­ներ Ի­ռեն Մար­գա­րյանն ու Մար­գա­րի­տա Սարգ­սյա­նը‚ աս­մուն­քող­ներ Գա­յա­նե Սամ­վե­լյանն ու Ան­նա Կոս­տա­նյա­նը‚ Քաղ­սի հա­մայն­քի «Նու­րի» պա­րա­յին հա­մույ­թը:


«Հա­յոց հզոր բա­նակ» ծրագ­րի նա­խա­ձեռ­նող‚ «Հաղ­թե­լու ենք» ռազ­մա­հայ­րե­նա­սի­րա­կան ՀԿ-ի նա­խա­գահ Կա­րեն Հով­հան­նի­սյա­նը նշեց‚ որ ծրագ­րի նպա­տա­կը բա­ցա­ռա­պես դիր­քա­պահ զին­վո­րի անվ­տան­գու­թյունն է. «Մեր նպա­տա­կը ազ­նիվ է, ար­դար ու ա­մե­նա­կարևո­րը՝ աստ­վա­ծա­հա­ճո»։
Հա­մեր­գից ստաց­ված հա­սույ­թը կազ­մեց 823 000 դրամ։ Հա­մեր­գի ա­վար­տից հե­տո ծրագ­րի մաս­նա­կից­ներն այ­ցե­լե­ցին «Ե­ռաբ­լուր» պան­թեոն և ծա­ղիկ­ներ դրե­ցին հե­րոս­նե­րի շի­րիմ­նե­րին։


Լի­լիթ ԳՐԻ­ԳՈ­ՐՅԱՆ

Դիտվել է՝ 41461

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ