Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շաբաթ օրը հայտարարել է, որ Գազայի հակամարտությունում օգտագործվող զենքի մատակարարումը պետք է դադարեցվի՝ որպես քաղաքական լուծում գտնելու ավելի լայն ջանքերի մի մաս։ «Մեր առաջնահերթությունն այժմ էսկալացիայից խուսափելն է։ Լիբանանի ժողովուրդը, իր հերթին, չպետք է զոհաբերվի, Լիբանանը չի կարող դառնալ հերթական Գազա»,- ընդգծել է Մակրոնը:               
 

Երեկ ես հանդիպել եմ․․․ ԱՍՏԾՈՒՆ

Երեկ ես հանդիպել եմ․․․ ԱՍՏԾՈՒՆ
23.07.2024 | 15:15

Երեկ առավոտյան Երևանի Դավիթաշեն համայնքի Սրբոց Նահատակաց եկեղեցում ականատեսն եմ եղել մի իսկապես բացառիկ հուզիչ բանի։ Համայնքի կարիքավորների նկատմամբ ունեցած համեստ պարտքս տալուց, իմ բաժին մոմերը վառելուց հետո մտա եկեղեցի։ Քիչ անց ինձ միացավ մի երեխա՝ երևի 6-7 տարեկան։ Խաչակնքվեց, ծնկեց՝ իր բաժին ասելիքը մրմնջալով։

Հազար ու մի անհանգստացնող բան անցավ մտքովս։ Մտածում էի՝ փոքրիկն ինչ-որ բանի կարիք ունի ու հարկավոր է օգնել, սակայն ինչպե՞ս՝ որ չվիրավորվի, ի՞նչ չափով՝ որ զգալի լինի օգնությունը։ Մի խոսքով՝ այս կարգի բաներ։

Մինչ նման մտքերի մեջ էի, փոքրիկը մոտեցավ գանձանակին ու գրպանում եղած գումարը շաղ տվեց մեջը։ Բառիս բուն իմաստով ապշել-մնացել էի։ Ինչ-որ գումար առաջարկելն արդեն անհեթեթություն էր, որովհետև ի՞նչ կարող էի առաջարկել աշխարհի ամենահարուստ մարդուն։

Իրականում, երբ խելքս քիչ թե շատ եկավ գլուխս, հասկացա, որ Փոքրիկը Վերևից առաքված նշան էր, ու որ ես իրականում հանդիպել եմ․․․ ԱՍՏԾՈՒՆ ու հիմա էլ չեմ հասկանում, թե ինչու նրա նվիրաբերության կողքին ինձ շփոթի էր մատնել նրա արցախաբարբառը։

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 14056

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ