Իրանի իններորդ նախագահ է ընտրվել բարենորոգիչ Մասուդ Փեզեշքիանը՝ հայտնում է Irantoday-ը։ Նա հավաքել է ավելի քան 16,3 միլիոն ձայն, իսկ նրա մրցակից, պահպանողական Սաիդ Ջալիլին՝ 13,5 միլիոն ձայն։               
 

Ի գիտություն «Իրատեսի» ընթերցողների

Ի գիտություն «Իրատեսի» ընթերցողների
16.07.2019 | 01:35

Վերջին շրջանում մեր ընթերցողները պարբերաբար ահազանգում են, որ երևանյան մի շարք կրպակներում «Իրատեսը» չի դրվում վաճառքի, հայտնվում է, այսպես ասած, «դախլի տակ». թերթը համառորեն ձեռք բերել ցանկացողներին էլ կրպակավաճառները պատասխանում են, թե արդեն սպառվել է։
Հեռու գնացող եզրահանգումներն ընթերցողին թողնելով` հորդորում ենք նման դեպքերում չընկրկել և պահանջել կրպակատերերից թերթը դնել մյուս թերթերի կողքին` «դախլի վրա», իսկ խմբագրությանը հայտնել կրպակի համարը։


«Իրատես»

Դիտվել է՝ 23465

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ