Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

Իշխանական քարոզչական թեզերի աբսուրդն ու մեր դաժան իրականությունը

Իշխանական քարոզչական թեզերի աբսուրդն ու մեր դաժան իրականությունը
30.09.2023 | 08:12

.Ռուբեն Վարդանյանը գալիս էր Հայաստանը «Թաթարստան» դարձներ, բայց Ալիևը բռնեց, քանի որ դե Ալիևն անկախ ՀՀ-ի կողմնակից է, ու կապ չունի, որ մեր երկիրը կոչում է «Արևմտյան Ադրբեջան»:

.Թող յուրաքանչյուր ժողովուրդ այսուհետ ինքնուրույն ընտրություն կատարի և պատասխանատու լինի այդ ընտրության համար: Հեսա Հռոմի ստատուտը վավերացնենք, Ալիևին կպատժենք, անգամ Արցախը հետ կբերենք, ձեռքի հետ ռուսներին էլ կնյարդայնացնենք, վնաս չկա:

.Հեսա ՀԱՊԿ-ից դուրս գանք, կմտնենք ՆԱՏՕ, ԵՄ, ազատ վիզա ռեժիմ կլինի: Արցախն էր շենգեն վիզայի գոտի մտնելու գինը, վճարեցինք: Մի քիչ էլ համբերեք, ու լավ կլինի:

.Փաշինյանը փորձում է դուրս գա ռուսական ծիրից, Արցախը զոհեցինք, բայց շուտով իրապես անկախ կլինենք, միգուցե անգամ ՆԱՏՕ-ն մեզ նավատորմ տա:

.Արցախը կորցրեցինք, բայց ոչինչ, հեսա ճամփեքը կբացվեն, Սոքարի էժան բենզինը կգա, առևտուր կանենք, կբարիշենք, կանցնի կգնա, կարևորը լավ կլինի, էդ «մի կտոր հողի» խաթր հո անընդհատ չենք կռվելու:

Սրանք այն անհեթեթ թեզերն են, որոնք ինտենսիվ տարածվում են ու մարդկանց ուղեղները լվանում: Մարդիկ էլ՝ լավ լուրերի կարոտ, ասում են՝ դե ճիշտ են, էլի, ասում:

Իսկ ի՞նչ վտանգավոր զարգացումներ կարող են լինել իրականում:

Փաշինյանը հերթական անգամ կարող է բեմադրել Հռոմի ստատուտի ու ՀԱՊԿ-ից դուրս գալու թեման՝ ստեղծելով «անգործության» նոր ալիբի ռուսների համար: Ադրբեջանն ու Թուրքիան կարող են գնալ ագրեսիվ քայլերի Սյունիքի ուղղությամբ, հավանական է՝ նաև «անկլավների»:

ՌԴ-ն կասի՝ դե, դուք եք ՀԱՊԿ-ից դուրս գալիս, թող ՆԱՏՕ-ն գա օգնի: Որևէ արևմտյան կողմ կոչերից այն կողմ չի անցնի, ինչպես դա եղավ Արցախի թեմայի շուրջ շատ պարզ պատճառով՝ իրենք Թուրքիայի ոտքը չեն ուզում տրորել: Հետո կգան, ցավակցելու, լավագույն դեպքում կսպառնան պատժամիջոցներով, բայց դա արդեն՝ անօգուտ:

Վերջում էլ ռուսական կողմը փրկչի պես կարող է հայտնվել այդ ճանապարհը վերահսկելու ու մեծ կործանումից փրկելու համար: Արդյունքում՝ ՌԴ-ն ոչ միայն չի հեռանա մեր տարածաշրջանից, այլև կմնա ու այս անգամ ոչ թե Արցախում, այլ Սյունիքում ու ՀՀ-ում՝ ՀՀ-ն ավելի ահռելի կախվածության մեջ դնելով իրենից:

Այս ամբողջ ծրագիրը կարող է խափանել իրանական կողմը, բայց դրա համար պետք է ՀՀ-ում պետականամետ իշխանություն գործի, որ զգույշ աշխատի սա կանխելու ուղղությամբ: Իսկ Փաշինյանի «անկախական» շարժումը, ամենայն հավանականությամբ, կբերի մեծ կորուստների: «Արցախը Հայաստան է և վերջը» ձեզ օրինակ, դրանից միայն «վերջը» մնաց, «անկախության» շարժումից էլ կախումը կմնա:

Ես մնում եմ այն կարծիքին, որ այս ամենը կանխելու ձև կա, դա նախկին-ներկա, արևմտամետ-ռուսամետ փակ շղթայից դուրս գալն է, ՀՀ-ում պետականամետ ու պրոֆեսիոնալ իշխանության ձևավորումն ու համառ, անհոգնել աշխատանքը անխտիր բոլոր կողմերի հետ՝ դրա հետ մեկտեղ ուժեղացնելով սեփական հանրությանը: Արդեն կան առողջ ուժեր, որոնք դրսի դերակատարներից կախված չեն, դրանց ծիլերը երևում են, բայց երբ տեսնում եմ, թե ինչպես են նրանք թիրախավորվում ու անտեղի պիտակներ վաստակում, հասկանում եմ, որ մեծ ֆինանսավորմամբ մի տեղեկատվական ցանց ուղղակի ժողովրդի ուղեղների լվացմամբ է զբաղված: Բնական է, որ առողջ ու դրսից չֆինանսավորվող ուժերը չունեն նման ռեսուրս պրոպագանդային դիմակայելու համար:

Մարդկանց ուղեղներն այնպես են լվանում, որ երեք հոգին հինգ կարծիք ունենա, ու որևէ մեկը մյուսի հետ համամիտ չլինի: Իսկ դրան զուգահեռ Ադրբեջանը ամեն օր մեզ համար նոր խնդիր է ստեղծում, այնպես, որ ուշքի գալ չհասցնենք: Հենց այդ քաոսի մեջ էլ Փաշինյանը մնում է վարչապետ՝ իր վտանգավոր «առաքելությունը» իրագործելու նպատակով:

Տաթևիկ Հայրապետյան

Դիտվել է՝ 2515

Մեկնաբանություններ