Ռուսաստանը պատրաստ է Սիրիայի օրինակով ռազմական գործողություններ իրականացնել Իրաքում, եթե համապատասխան խնդրանք ստանա Բաղդադից:
«Դոժդ» հեռուստաընկերության փոխանցմամբ` հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ն: Մոսկվան կգնահատի Իրաքի տարածքում «Իսլամական պետության» դեմ ռազմաօդային գործողության իրականացման քաղաքական և ռազմական նպատակահարմարությունը: Կառույցը հայտնել է, որ Իրաքում ԻՊ-ի դիրքերին կարող է հարվածել նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևի առկայությամբ: Հայտարարությունը հնչել է Սիրիայում իսլամիստների դեմ Ռուսաստանի ռազմական գործողությունների ծավալման ֆոնին: Եղել է նաև Իրաքի վարչապետի հայտարարությունը` ի պաշտպանություն գաղափարի, որ Ռուսաստանը հարվածներ հասցնի երկրի ամբողջ տարածքում: