Բրազիլիայի Գերագույն դատարանը վճռել է, որ X (նախկինում՝ Twitter) սոցիալական ցանցը պետք է երկրում անհապաղ և ամբողջությամբ դադարեցվի՝ հայտնել է BBC-ն։ Հարթակի արգելքը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև X-ը կկատարի դատական բոլոր կարգադրությունները և կվճարի սահմանված բոլոր տուգանքները: Ակնկալվում է, որ X-ը Բրազիլիայում անհասանելի կդառնա առաջիկա 24 ժամվա ընթացքում:                
 

Միհրան Պողոսյանը պարգևատրվել է «Ակտիվ աջակցության համար» մեդալով

Միհրան Պողոսյանը պարգևատրվել է «Ակտիվ աջակցության համար» մեդալով
10.09.2015 | 15:33

ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի գլխավորած պատվիրակությունը Ռուսաստանի Դաշնության Դատական կատարողների դաշնային ծառայության տնօրեն-ՌԴ գլխավոր դատական պրիստավ Արթուր Պարֆենչիկովի հրավերով եռօրյա աշխատանքային այցով գտնվում է Բուրյաթիայի Հանրապետության մայրաքաղաք Ուլան-Ուդեում, որտեղ անցկացվում է «Պարտապանի իրավունքների սահմանափակումը. օրենսդրական նորամուծություններ և իրավակիրառ պրակտիկա» թեմայով միջազգային գիտագործնական համաժողովը: Համաժողովի շրջանակում ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը և ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ, արդարադատության փոխգնդապետ Արմեն Հարությունյանը պարգևատրվել են «Ակտիվ աջակցության համար» մեդալով, իսկ արտաքին կապերի բաժանմունքի պետ, արդարադատության լեյտենանտ Աննա Հայրոյանը պարգևատրվել է «Ակտիվ համագորձակցության համար» հուշանվերով:

Դիտվել է՝ 1666

Մեկնաբանություններ