Բրազիլիայի Գերագույն դատարանը վճռել է, որ X (նախկինում՝ Twitter) սոցիալական ցանցը պետք է երկրում անհապաղ և ամբողջությամբ դադարեցվի՝ հայտնել է BBC-ն։ Հարթակի արգելքը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև X-ը կկատարի դատական բոլոր կարգադրությունները և կվճարի սահմանված բոլոր տուգանքները: Ակնկալվում է, որ X-ը Բրազիլիայում անհասանելի կդառնա առաջիկա 24 ժամվա ընթացքում:                
 

Իրանը Ռուսաստանից Ս- 300-ներ կստանա` անմիջապես գործարանից

Իրանը Ռուսաստանից Ս- 300-ներ կստանա` անմիջապես գործարանից
27.05.2015 | 15:25

Իրանը Ռուսաստանից Ս- 300 զենիթային հրթիռային համակարգեր կստանա անմիջապես արտադրությունից հետո, այլ ոչ թե այդ երկրի պաշտպանության նախարարության զինանոցից՝ այս տեղեկությունը հաստատել են Ռուսաստանի ռազմաարդյունաբերական հանձնաժողովից: Մոսկվան հրթիռային համակարգերը Թեհրանին կվաճառի «խստապես պայմանագրի շրջանակներում», սակայն արդեն փոփոխված գներով: 2010-ի սեպտեմբերին ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևն արգելել էր Ս- 300-ներ վաճառել Իրանին` ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի նկատառումով, որով արգելվում էր հարձակողական զենք մատակարարել Իրանին: Դրա հետևանքով դադարեցվել էր 2007-ի պայմանագիրը, որով Ռուսաստանը 800 մլն ԱՄՆ դոլարով 5 հատ С-300ПМУ-1 պետք է մատակարարեր Իրանին:

Դիտվել է՝ 1875

Մեկնաբանություններ