Բրազիլիայի Գերագույն դատարանը վճռել է, որ X (նախկինում՝ Twitter) սոցիալական ցանցը պետք է երկրում անհապաղ և ամբողջությամբ դադարեցվի՝ հայտնել է BBC-ն։ Հարթակի արգելքը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև X-ը կկատարի դատական բոլոր կարգադրությունները և կվճարի սահմանված բոլոր տուգանքները: Ակնկալվում է, որ X-ը Բրազիլիայում անհասանելի կդառնա առաջիկա 24 ժամվա ընթացքում:                
 

ՈՒոռլիքն ակնկալում է հրադադարի պահպանում հիշատակի օրերին և տոներին

ՈՒոռլիքն ակնկալում է հրադադարի պահպանում հիշատակի օրերին և տոներին
08.04.2015 | 12:21

«Հուսով ենք՝ կողմերը կհարգեն հրադադարի ռեժիմի պահպանումը առաջիկա տոների, հիշատակի արարողությունների և տարածաշրջանում միջազգային միջոցառումների ընթացքում»,- ադրբեջանական APA լրատվական գործակալության հետ զրույցում ասել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս ՈՒոռլիքը։ Նա վկայակոչել է Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հավաստիացումները, որ չեն դիմի ռազմական գործողությունների շփման գծում և հայ - ադրբեջանական սահմանին։ «Դեռ մենք հնարավորություն չունենք ստուգելու կամ վերահսկելու, թե որքանով են կատարվում այդ պարտավորությունները, բայց հստակ է, որ կայունությունը դրական ազդեցություն կունենա բանակցությունների հետագա գործընթացում»,- ասել է ՈՒոռլիքը։ Նա տեղեկացրել է, որ տարեվերջին ակնկալում են Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հանդիպում։ «Այժմ դիտարկում ենք արտգործնախարարների հետ հանդիպման հնարավորությունները՝ քննարկելու համար նախագահների քննարկումների օրակարգն ու սահմանելու տարածաշրջան մեր հաջորդ այցի ժամկետները»,- ասել է ամերիկացի միջնորդը։

Դիտվել է՝ 1615

Մեկնաբանություններ