Հայկական բանակն առաջիկայում կհամալրվի հեռահար և ճշգրիտ սպառազինությամբ։ Այդ մասին այսօր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում հայտնել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։ Նախարարը տեղեկացրեց, որ վերջին տարիներին մենք ձեռք ենք բերել С-300 համակարգեր և այլ տեսակի սպառազինություն, իսկ առաջիկայում կստանանք նաև հեռահար միջոցներ։Ըստ նրա, մենք ընդլայնում ենք ռազմական համագործակցությունը հատկապես մեր ռազմավարական գործընկերոջ` Ռուսաստանի Դաշնության հետ։