ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Ո՞վ է անվս­տա­հու­թ­յուն հայտ­նո­ղը, ժո­ղո­վու՞ր­դը, թե՞ իմ­քայ­լա­կան իշ­խա­նու­թ­յու­նը

Ո՞վ է անվս­տա­հու­թ­յուն հայտ­նո­ղը, ժո­ղո­վու՞ր­դը, թե՞ իմ­քայ­լա­կան իշ­խա­նու­թ­յու­նը
01.05.2020 | 01:15
...Հաշ­վե­ցի՜, հաշ­վե­ցի՜ ու... հա­շիվս կորց­րի։ «Զանգ ըն­կե­րոջս» տար­բե­րա­կով վե­րա­դար­ձա ել­ման կետ` ճիշտ եզ­րա­կա­ցու­թյան հան­գե­լու. ճշ­մար­տու­թյու­նը ո­րո­նել քա­ղա­քա­կան մե­ծա­մաս­նու­թյան մահ­ճու՞մ, թե՞ դեռևս չպարզ­ված մեր ի­րա­կա­նու­թյու­նում։ Եվ քա­նի դեռ ճամ­փա­բա­ժա­նում չի դա­դա­րել հան­րու­թյան տա­րու­բե­րու­մը, յու­րա­քան­չյու­րիս ներ­սում տան­ջող-մա­շո­ղը մնա­լու է համ­բե­րու­թյու­նը, հան­դուր­ժո­ղա­կա­նու­թյու­նը չկա­յա­ցած մարդ-քա­ղա­քա­ցու «պա­տյա­նով» այն քայ­լա­կան­նե­րի նկատ­մամբ, ո­րոնք անգ­րա­գետ և ման­կա­միտ ե­լույթ­նե­րով շա­րու­նա­կում են ներ­խու­ժել կր­թու­թյան, գի­տու­թյան, դա­տա­կան... հի­մա էլ` հոգևոր ո­լորտ, և այն­պի­սի՜ պահ­ված­քով, ին­չը հա­տուկ է թուրք-սել­ջուկ­նե­րին։
Եր­կյու­ղա­ծու­թյունս թույլ չի տա­լիս անդ­րա­դառ­նալ Վե­հա­փառ Հայ­րա­պե­տի մար­դա­սի­րա­կան հոր­դո­րի առն­չու­թյամբ իշ­խա­նու­թյան մա­կար­դա­կով խեղ­կա­տակ ար­ձա­գանք­նե­րին, քան­զի Ա­մե­նայն Հա­յոց Կա­թո­ղի­կո­սը մե­ծա­հո­գա­բար ան­թիվ-ան­հա­մար ա­լեն­սի­մո­նյան­նե­րի ու ստյո­պա­սա­ֆա­րյան­նե­րի նման­նե­րից ա­վե­լի­նե­րի հա­մար է ա­ղո­թել, որ դար­ձի գան։ Ի վեր­ջո, անհ­րա­ժեշտ է գի­տակ­ցել, որ «Հա­յաս­տա­նի ողջ պե­տա­կան կա­ռույ­ցը պետք է մարմ­նա­վո­րի հա­յոց ար­ժա­նա­պատ­վու­թյու­նը»։ Եվ ե­թե ա­վե­լաց­նենք, որ «վատ աշ­խա­տող­նե­րը նրանք են, ով­քեր չու­նեն ո՛չ մարդ­կա­յին, ո՛չ էլ ազ­գա­յին ար­ժա­նա­պատ­վու­թյուն», կար­ծում եմ, ա­մեն ինչ աս­ված է։
Բայց պա­տեհ-ան­պա­տեհ ա­ռի­թը թույլ չի տա­լիս շր­ջան­ցել նույ­նիսկ կո­րո­նա­վի­րու­սի պան­դե­միա­յի պայ­ման­նե­րում վար­չա­պե­տի կող­մից քա­նիցս շր­ջա­նա­ռու­թյան մեջ դր­վող ի­րա­վա­կան նի­հի­լիզ­մը, և իր նա­զիր-վե­զիր­նե­րին քա­րոզ­չա­կան կռ­վի մղե­լու փա­ստը` նե­րար­կած, թե իբր դա­տաի­րա­վա­կան հա­մա­կարգն ար­ժա­նա­հա­վատ չէ, չի կա­րող վա­յե­լել ժո­ղովր­դի վս­տա­հու­թյու­նը։ Կար­ծիք, որ ի­րենցն է` քայ­լա­կան­նե­րի­նը, և, որ­պես այդ­պի­սին, ի­րա­վունք ու­նի լի­նե­լու, բայց ոչ ճն­շում­նե­րով փա­թա­թելու հան­րու­թյան վզին, այն էլ չհիմ­նա­վոր­ված։
...Հաշ­վե­ցի՜, հաշ­վե­ցի՜ ու... հա­շիվս կորց­րի։ «Զանգ ըն­կե­րոջս» տար­բե­րա­կով վե­րա­դար­ձա ել­ման կետ` մեր ներ­սում գա­լար­վող հար­ցադ­րում­նե­րի պա­տաս­խան­ներն իշ­խա­նու­թյու­նից ակն­կա­լե­լու.
1. Որ­տե­ղի՞ց և ի՞նչ հիմ­նա­վոր­վա­ծու­թյամբ է գա­լիս դա­տաի­րա­վա­կան հա­մա­կար­գի նկատ­մամբ ան­վս­տա­հու­թյու­նը, ժո­ղովր­դի՞ց, թե՞ դա­տա­րան­նե­րում մերժ­ված իմ­քայ­լա­կան պաշ­տո­նյա­նե­րից։
2. Չափ­ման ինչ­պի­սի՞ միա­վոր­նե­րով և ի՞նչ գոր­ծի­քա­կազ­մով է իշ­խա­նու­թյու­նը «ախ­տո­րո­շել» դա­տա­վո­րի կա­շա­ռա­կեր լի­նե­լը։ Ե­թե այդ­պի­սիք կան և հայտ­նի են, ին­չու՞ նրանք քրեա­կա­տա­րո­ղա­կան հիմ­նարկ­նե­րում չեն։
3. Դա­տա­վոր­նե­րին վե­թին­գի են­թար­կե­լը ար­դյո՞ք զս­պում­նե­րի լա­վա­գույն ձևն է, ին­չու՞ եք կար­ծում, որ իշ­խա­նու­թյան քա­ղա­քա­կան գծին ոչ հա­մար­ժեք վճիռ­ներ կա­յաց­նող դա­տա­վոր­նե­րի նկատ­մամբ ճն­շում­նե­րով կամ վա­րույթ­ներ սահ­մա­նե­լով դա­տա­վո­րի ան­կա­խու­թյու­նը վե­րա­ծե­լու եք կախ­վա­ծու­թյան։
4. Մի՞­թե ի զո­րու չեք հաս­կա­նա­լու, որ իշ­խա­նու­թյուն-ար­դա­րա­դա­տու­թյուն թն­ջու­կում թրծ­վող քա­ղա­քա­կան է­լե­մեն­տի գոր­ծո­նը կոր­ծա­նա­րար է լի­նե­լու։
5. Ով­քե՞ր եք, ի՞նչ կտ­րիճ­ներ եք, որ ինք­ներդ ձեզ ի­րա­վունք վե­րա­պա­հե­լով` Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րա­նի գոր­ծու­նեու­թյու­նը հա­մա­րում եք ա­նար­դյու­նա­վետ, իսկ նա­խա­գա­հին` ոչ լե­գի­տիմ` ա­ռայ­սօր թող­նե­լով առ­կախ։
Ա­ռանց ըն­կե­րոջ զան­գի, հա­ման­ման հար­ցեր է­լի ա­ռաջ ե­կան ու դր­դե­ցին հի­շել դա­տա­րա­նե­րի վրա քսի տա­լը, շր­ջա­փա­կե­լը, դա­տա­վո­րին պա­տու­հա­նից վայր գցե­լը... ա­ռողջ հան­րու­թյան մաս չկազ­մող­նե­րի ցա­քուց­րիվ գո­յա­ցում­նե­րը, «հե­րո­սա­ցում­նե­րը»... Դա ժո­ղովր­դա­վա­րու­թյուն հոր­ջոր­ջող­նե­րի ոչ ա­դեկ­վատ քայ­լե­րից մեկն էր, ոտ­նձ­գու­թյուն` օ­րեն­քի նկատ­մամբ։ Մտա­հո­գու­թյունս բարձ­րաց­նեմ` մենք կեր­տում ենք ի­րա­վա­կան պե­տու­թյու՞ն, թե՞ անձ­նա­պե­տու­թյուն։
Ի՞նչ ա­նուն տալ «հայ­կա­կան հարց» հի­շեց­նող «Սահ­մա­նադ­րա­կան կար­գի տա­պա­լում» կլի­շեա­վոր­ված դա­տա­վա­րու­թյա­նը, ան­կապ նիս­տե­րի ա­ռաձ­գա­կա­նու­թյա­նը։ Ով` ու՞մ և ի՞նչ չի կա­րո­ղա­նում ա­պա­ցու­ցել` Նի­կոլ Փա­շի­նյա­նը Ռո­բերտ Քո­չա­րյա­նի՞ն, թե՞ հա­կա­ռա­կը և կամ, գու­ցե եր­կու­սը` ժո­ղովր­դին, բայց ան­ջատ են­թա­տեքս­տե­րով։
ՈՒ՞ր ենք գնում վար­չա­պե­տա­կան ժո­ղովր­դա­վա­րու­թյամբ, ե­թե մինչև հի­մա չենք գի­տակ­ցել, որ «մեր ան­հա­ջո­ղու­թյուն­նե­րը սկս­վում են այն­տեղ, որ­տեղ մենք միա­սին չենք, իսկ ե­թե ա­վե­լի ու­ղիղ ա­սեմ, ա­պա ան­հա­ջո­ղու­թյուն­ներն սկս­վում են այն­տեղ, որ­տեղ մենք աշ­խա­տում ենք մի­մյանց դեմ։ Ծա­ծուկ թե բա­ցա­հայտ, կարևոր չէ»։ Որ­տեղ եմ կար­դա­ցել այս միտ­քը և ո՞վ է հե­ղի­նա­կը, կդժ­վա­րա­նամ վկա­յա­կո­չել, բայց որ այժ­մեա­կան է, ան­վի­ճե­լի է։
Տե­ղա­վոր­վե­լով այս տրա­մա­բա­նու­թյան մեջ, մենք ա­մեն օր տես­նում-վե­րապ­րում ենք ան­ցյալն ու ներ­կան, հին ու նոր գոր­ծեր` ձգձգ­վող, ան­վեր­ջա­նա­լի վեր­ջա­բան­նե­րով գոր­ծըն­թաց­ներ, ո­րոնց բա­ժին մեղ­քը սլաք­վում է ի­րա­վա­կան դաշտ։ Եվ ինչ­պես հին ու նոր իշ­խա­նու­թյուն­նե­րի ներ­սում, այս­տեղ ևս` դա­տա­կան հա­մա­կար­գում, քիչ չեն նմա­նու­թյուն­ներն ու տար­բե­րու­թյուն­նե­րը։ Գոր­ծի բե­րու­մով, որ հա­ճախ առ­նչ­վել եմ ի­րա­վա­կան ո­լոր­տի հետ, ներ­կա գտն­վել դա­տա­կան բա­զում նիս­տե­րի, իմ սու­բյեկ­տիվ կար­ծի­քով ար­դա­րա­դա­տու­թյունն այ­սօր ա­մենևին էլ ցածր մա­կար­դա­կի վրա չէ, իշ­խո­ղը ա­նա­չա­ռու­թյունն է, դա­տա­րան­նե­րի ա­զա­տու­թյան աս­տի­ճա­նը, չկաշ­կանդ­վա­ծու­թյու­նը` չհաշ­ված ա­ռան­ձին մարդ­կա­յին գոր­ծո­նով պայ­մա­նա­վոր­ված մաս­նա­վոր դեպ­քե­րը։ Հան­րու­թյու­նը մեկ-մեկ գի­տի ու այ­սօր էլ տես­նում է թե՛ իշ­խա­նու­թյա­նը ծա­ռա­յու­թյուն մա­տու­ցող դա­տա­վոր­նե­րին, թե՛ հա­մա­կար­գի հե­ղի­նա­կու­թյան հա­մար պայ­քա­րող­նե­րին։
Ե­թե դա­տա­վո­րի քթի վի­րա­հա­տու­թյան (գու­ցե ան­հար­կի) պատ­ճա­ռով մեկ ամ­սից ա­վե­լի նիս­տեր չեն կա­յա­նում, երբ ա­նաշ­խա­տու­նա­կու­թյու­նից օր ա­ռաջ, COVID-19-ով պայ­մա­նա­վոր­ված, օ­րախն­դիր է ե­ղել ռիս­կա­յին խմ­բում գտն­վող հան­րա­պե­տու­թյան 2-րդ նա­խա­գա­հի կա­լան­քը գրա­վի դի­մաց փո­խե­լու միջ­նոր­դու­թյու­նը, ու երբ Ան­նա Դա­նի­բե­կյա­նին փո­խա­րին­վող չի գտն­վում կամ ինչ-ինչ պատ­ճառ­նե­րով չկա ցան­կու­թյուն, այդ դեպ­քում ինչ­պե՞ս ար­ժա­նա­հա­վատ հա­մա­րես կա­ռա­վա­րու­թյան որ­դեգ­րած բա­րե­փո­խում­նե­րը։ Եվ ինչ­պե՞ս չհա­վա­տաս նույն կե­տի հետ հա­մա­ձայ­նեց­ված ԲԴԽ-ի լռու­թյա­նը։ ՈՒ ոչ միայն նրա։
Ա­վե­լին, բա­ցառ­ված չէ, որ ե­թե մոտ ա­պա­գա­յում հայ­տն­վի մի դրա­ծո և վա­ղը ցան­կու­թյուն հայտ­նի ձախ ոտ­նա­թա­թի բութ մա­տի ե­ղուն­գը բժշ­կա­կան մի­ջամ­տու­թյամբ մի փոքր կար­ճաց­նե­լու ու նիս­տը հե­տաձգ­վի ևս մեկ ամ­սով, կար­ծում եմ, ա­մեն ինչ էլ ա­վե­լի պարզ կդառ­նա։ ՈՒ կդառ­նա պարզ, որ ո­չինչ էլ պարզ չէ, ինչ­պես ռա­դիո­տան վրա գրո­հը, ինչ­պես մար­տի 1-ի գոր­ծի ամ­բող­ջու­թյամբ բա­ցա­հայտ­ված լի­նե­լը... Այս ա­մե­նի նկատ­մամբ իմ­քայ­լա­կան­նե­րը գր­պա­նում պա­հած «մշ­տա­կան» ու­նեն. «Մեզ ժո­ղո­վուրդն է քվե տվել և մենք, որ­պես լե­գի­տիմ իշ­խա­նու­թյուն, պար­տա­վոր ենք հատ-հատ կա­տա­րել նա­խընտ­րա­կան ծրագ­րե­րը», որ հն­չել են հրա­պա­րակ­նե­րում, փո­ղոց­նե­րում, մի­տինգ­նե­րին։
Ժա­մա­նակն ան­ցել է այդ ժա­մա­նակ­նե­րից, և ժա­մա­նակն է դա­տաի­րա­վա­կան հա­մա­կար­գում բա­րե­փո­խում­ներն ի­րա­կա­նաց­նելու օ­րեն­քի տա­ռին հա­մա­հունչ, ոչ թե օ­րեն­քը շր­ջան­ցել կամ ծա­ռա­յեց­նել սե­փա­կան ցան­կու­թյուն­նե­րին։ Ինչ­պես ա­ռաջ էր. Երևա­նի նախ­կին քա­ղա­քա­պետ Եր­վանդ Զա­խա­րյա­նին կա­դաստ­րի պետ նշա­նա­կե­լուց շա­բաթ­ներ անց վերևնե­րում նկա­տե­ցին, որ թույլ են տվել օ­րեն­քի խախ­տում` կապ­ված տա­րի­քի հետ։ Եվ որ­պես­զի խոսք ու զրույ­ցի թե­մա չդառ­նա, իշ­խող քա­ղա­քա­կան ու­ժը ԱԺ-ում ան­մի­ջա­պես շտ­կեց պաշ­տո­նի տա­րի­քա­յին ցեն­զը` Զա­խա­րյա­նի սր­տով։
Ներ­կա­յիս և նա­խորդ իշ­խա­նու­թյուն­նե­րը քիչ ընդ­հան­րու­թյուն­ներ չու­նեն` մա­նա­վանդ «դու­խի» հար­ցում։ Իմ­քայ­լա­կան­նե­րի ա­սե­լով` սեր­ժա­քո­չա­րյա­նա­կան­նե­րը եր­կի­րը թա­լա­նել են, ա­նօ­րեն հարս­տա­ցել, իսկ վեր­ջին­ներս և բնակ­չու­թյան զգա­լի մասն ի­րա­վա­ցիո­րեն հա­վա­սա­րեց­ման նշան են դնում. ար­դյո՞ք ներ­կա­յիս պաշ­տո­նյա­նե­րի ստա­ցած 27 մի­լիար­դի պարգևավ­ճար­ներն օ­րի­նա­կան ռե­կետ չեն։
Չէի ա­սի, թե հի­մա քիչ դեր է խա­ղում խնա­մի-ծա­նոթ, ըն­կեր-բա­րե­կամ, կու­սա­կից-հա­մա­կիր լի­նե­լու հան­գա­ման­քը, նվա­զել են քծ­նան­քը, պո­պու­լիզմն ու ստա­խո­սու­թյու­նը։ Ճիշտ հա­կա­ռա­կը։ Քայ­լա­կան­նե­րի մի­ջանձ­նա­յին կա­պե­րը այն­քա՜ն են «ե­ռակց­վել», որ օ­րեն­քի պա­հան­ջը հա­ճախ աղ­բա­նոց է նետ­վում, երբ այն առ­նչ­վում է դա­տա­րան­նե­րում մերժ­ված ի­րենց սպա­սում-ցան­կու­թյուն­նե­րի հետ։ Այս­տե­ղից էլ` ժո­ղովր­դի ա­նու­նից հան­րու­թյա­նը նետ­վող դա­տաի­րա­վա­կան հա­մա­կար­գի մա­սին ի­րենց իսկ երկ­նած ան­վս­տա­հու­թյու­նը։ Բեր­վե­լիք օ­րի­նակ­ներս, որ­տեղ իշ­խա­նու­թյան դրա­ծո, քա­ղա­քա­կան մե­ծա­մաս­նու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ կամ հա­մա­կիր, կա­ռա­վա­րու­թյան ա­ռա­ջին «է­շե­լո­նում» թի­կունք ու­նե­ցող և նրանց հե­ղա­փո­խա­կան շուն­չը տա­րա­ծող մեծ ու փոքր կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի տնօ­րեն­նե­րի ժա­մա­նա­կա­վոր պաշ­տո­նա­կա­տար­նե­րի գոր­ծե­լա­կեր­պը դրա վկա­յու­թյունն են։ Նույն «մկ­րա­տով կտր­ված» նոր Հա­յաս­տա­նի այս հպարտ, ա­զատ և ինք­նա­գոհ գոր­ծա­տու­նե­րը օպ­տի­մա­լաց­ման քո­ղի տակ կադ­րա­յին կր­ճա­տում­ներ են կա­տա­րել` անգ­րա­գետ հրա­ման­նե­րով աշ­խա­տան­քից ա­զա­տել ի­րենց հա­մար ան­ցան­կա­լի, բայց պրո­ֆե­սիո­նալ մարդ­կանց։ Ար­դյուն­քում` ոչ ար­դյու­նա­վետ են դար­ձել աշ­խա­տան­քի կազ­մա­կեր­պու­մը, ոչ էլ ֆի­նան­սա­պես շա­հել։ Շա­հել են անձ­նա­պես` փոր­ձա­ռու­նե­րի փո­խա­րեն ի­րենց թի­կունքն ամ­րապն­դել ըն­կեր-բա­րե­կամ­նե­րով` հա­ճախ օ­րեն­քի խախ­տում­նե­րով։
...Հաշ­վե­ցի՜, հաշ­վե­ցի՜ ու... հա­շիվս չկորց­րի դա­տա­րան­նե­րում հայ­տն­ված այն գոր­ծա­տու­նե­րի, ո­րոնց հա­մար խոսք կա աս­ված. «Չեն տե­սել պա­տից կախ, տե­սել են ճակ­տից կախ»։
1. ԵՊՀ-ի Իջևա­նի մաս­նա­ճյու­ղի ռեկ­տո­րի ժա­մա­նա­կա­վոր պաշ­տո­նա­կա­տար Ար­տակ Ցու­ցու­լյա­նը «քաղցր» հա­րա­բե­րու­թյուն­ներ չու­նե­նա­լով ման­կա­վար­ժու­թյան և հո­գե­բա­նու­թյան ամ­բիո­նի վա­րի­չի պաշ­տո­նա­կա­տար Լիա­նա Հա­րու­թյու­նյա­նի հետ, սկզ­բում զրո­յաց­րել է դա­սա­ժամ­կե­տը, այ­նու­հետև պաշ­տո­նազր­կել։ Հար­գանք վա­յե­լող դա­սա­խո­սը մարզ­պե­տից և մայր բու­հի ռեկ­տո­րից գործ­նա­կան մի­ջամ­տու­թյուն չս­տա­նա­լուց հե­տո շարժ­վել է օ­րեն­քով։ Երևան քա­ղա­քի ընդ­հա­նուր ի­րա­վա­սու­թյան դա­տա­րանն ամ­բող­ջու­թյամբ բա­վա­րա­րել է Լիա­նա Հա­րու­թյու­նյա­նի հայ­ցը` «վե­րա­կանգ­նել աշ­խա­տան­քում և վճա­րել ամ­բողջ հար­կա­դիր պա­րա­պուր­դի դի­մաց»։
2. Ազ­գա­յին գրա­դա­րա­նում 3 ա­միս բաժ­նի վա­րիչ աշ­խա­տած Հրաչ Սա­րի­բե­կյա­նը տնօ­րե­նի ժ/պ կարգ­վե­լուց հե­տո կադ­րա­յին ջարդ է սկ­սել։ Ա­ռա­ջին և ա­մե­նա­մեծ վտան­գը նա­խան­շե­լով, լու­ծել է տն­տե­սա­կան գծով տե­ղա­կալ Ռազ­միկ Ա­ռա­քե­լյա­նի աշ­խա­տան­քա­յին պայ­մա­նա­գի­րը։ Այ­նու­հետև նույն բախ­տին ար­ժա­նաց­րել պա­տե­րազ­մա­կան տա­րի­նե­րին իր նվի­րումն ու ա­ռող­ջու­թյու­նը տված (2-րդ կար­գի հաշ­ման­դամ) պա­րետ Սա­շա Ալ­թու­նյա­նին։ Եր­կու­սին էլ ան­չափ ծանր հոդ­վա­ծով։ Բայց հաղ­թա­նա­կել է ճշ­մար­տու­թյու­նը` դա­տա­րա­նը ի չիք է հա­մա­րել ժ/պ-ի հրա­ման­նե­րը։
Գոր­ծըն­կեր­նե­րի ճա­նա­պարհն ընտ­րած աշ­խա­տա­կազ­մի ղե­կա­վար, կազ­մա­կեր­պու­թյան արհ­կո­մի նա­խա­գահ Սր­բու­հի Կի­զի­րյա­նը սպաս­ման մեջ է` զուտ ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կով պայ­մա­նա­վոր­ված։ Ար­դա­րու­թյան վե­րա­կանգ­նու­մը հօ­գուտ հայց­վո­րի ա­վե­լի ա­րագ և հեշտ է տր­վե­լու, քա­նի որ գոր­ծա­տուի ա­րար­քը շա՜տ զա­վեշ­տա­կան է և հա­կաօ­րի­նա­կան։ Իսկ գի­տա­կան գծով տնօ­րե­նի տե­ղա­կալ Հաս­միկ Ղա­զա­րյա­նը սառ­նասր­տո­րեն տա­նե­լով Հրաչ Սա­րի­բե­կյա­նի բա­րո­յա­հո­գե­բա­նա­կան ճն­շում­նե­րը, տնօ­րե­նի ժա­մա­նա­կա­վոր պաշ­տո­նա­կա­տա­րին սխալ է հա­նել այլ հար­թու­թյու­նում։
3. Սուն­դու­կյան­ցի­նե­րի հետ իր հա­րա­բե­րու­թյուն­նե­րը Վար­դան Մկրտ­չյա­նը սկ­սել է պար­զել տնօ­րե­նի ժ/պ նշա­նակ­վե­լուց 2-3 ա­միս հե­տո։ Թի­րա­խա­վո­րե­լով մի քա­նի ան­ցան­կա­լի­նե­րի, եր­բեմն հա­ջո­ղել է ճկու­նա­լեզ­վի հաշ­վին սուս-փուս հար­ցեր լու­ծել։ Իսկ նրանք, ով­քեր ո­րո­շել են ա­մեն գնով ի­րենց ի­րա­վունք­նե­րը պաշտ­պա­նել, դի­մել են դա­տա­րան։
Ա­մե­նա­կուռ թի­կունք ու­նե­ցող և իշ­խա­նու­թյուն­նե­րի սի­րե­լին դառ­նա­լու բա­նաձևե­րին տի­րա­պե­տող Մկրտ­չյան Վար­դա­նի ար­ձա­կած հրա­ման­նե­րը` ռե­ժի­սոր Տիգ­րան Գաս­պա­րյա­նին, դե­րա­սա­նու­հի Էռ­նա Ա­վե­տի­սյա­նին, անձ­նա­կազ­մի կա­ռա­վար­ման բաժ­նի պետ Վա­հե Մով­սի­սյա­նին ա­զա­տե­լու մա­սին, ճա­նաչ­վել են ան­վա­վեր` միա­ժա­մա­նակ հար­կա­դիր պա­րա­պուր­դի ամ­բողջ ժա­մա­նա­կա­հատ­վա­ծի հա­մար գու­մա­րի բռ­նա­գան­ձու­մը ՊՈԱԿ-ից։
Սրա­նից-նրա­նից ա­զատ­վե­լու մար­մա­ջը ե­սա­կենտ­րոն Վար­դան Մկրտ­չյա­նին այն­քան է կու­րաց­րել, որ նա չի կարևո­րում ի­րեն ներ­կա­յաց­վող դի­մու­մի բո­վան­դա­կու­թյու­նը։ Օ­րի­նակ այս մե­կը. «Հաշ­վի առ­նե­լով Ձեր ան­հիմն դի­տո­ղու­թյուն­նե­րը և ան­ձիս հան­դեպ լար­ված տրա­մադր­վա­ծու­թյու­նը, չեմ կա­րող աշ­խա­տել բան­սար­կու, ստա­խոս տնօ­րե­նի հետ»։
...Հաշ­վե­ցի՜, հաշ­վե­ցի՜ ու դար­ձյալ հա­շիվս չկորց­րի նրանց հար­ցում, ով­քեր պար­տու­թյուն կրե­լով դա­տա­րան­նե­րում, քմայ­քո­րեն չեն են­թարկ­վում օ­րեն­քի պա­հան­ջին։ Ին­չը նշա­նա­կում է` թքա՛ծ «Օ­րեն­քի ա­ռաջ բո­լորն են հա­վա­սար» վար­չա­պե­տի կար­գա­խո­սին։ Մեր խառ­նի­խուռն օ­րե­րում դա ի­րենց կա­րող են թույլ տալ միայն իմ­քայ­լա­կան պաշ­տո­նյա­նե­րը, տար­բեր տրա­մա­չա­փի իշ­խա­նիկ­նե­րի հետ սերտ կա­պեր հաս­տա­տած և սեր­տա­ճող «հե­ղա­փո­խա­կան­նե­րը», իշ­խող քա­ղա­քա­կան ու­ժին հաշ­վեն­կա­տո­րեն ծա­ռա­յող «ա­զատ, ան­կախ և հպարտ» քա­ղա­քա­ցի­նե­րը։ Մեզ ար­դեն հայտ­նի զոռ­բա­նե­րի թվում են ՊՈԱԿ-ի տնօ­րեն­ներ... մարզ­պե­տից մինչև նա­խա­րար։ Ա­հա նրան­ցից մի քա­նի­սը, ո­րոնք վաս­տա­կել են ի­րա­վունք նոր էջ ա­վե­լաց­նե­լու ի­րենց «ստ­վա­րա­ծա­վալ» կեն­սագ­րու­թյու­նում։ Որ­քան էլ տա­րօ­րի­նակ թվա, բայց դա կա­յա­ցած փաստ է.
1. Դա­տա­կան 3 ա­տյան­նե­րում կա­յա­ցած նույն վճի­ռը չի հե­տաք­րք­րում կր­թու­թյան, գի­տու­թյան, մշա­կույ­թի և սպոր­տի նա­խա­րա­րու­թյա­նը։ Ի կա­տա­րումն կա­տա­րո­ղա­կան թեր­թի, ՀՀ ար­դա­րա­դա­տու­թյան նա­խա­րա­րու­թյան հար­կա­դիր կա­տա­րումն ա­պա­հո­վող ծա­ռա­յու­թյա­նը հաս­ցեագ­րած պա­տաս­խան նա­մա­կում մայր թատ­րո­նի տնօ­րե­նը նշում է. «Թատ­րո­նից ան­կախ պատ­ճառ­նե­րով Վճ­ռի հա­մա­պա­տաս­խան պա­հան­ջը` Վ. Մով­սի­սյա­նին նախ­կին աշ­խա­տան­քում վե­րա­կանգ­նե­լու մա­սին, կա­տա­րելն անհ­նար է, քա­նի որ մշա­կույ­թի նա­խա­րա­րի կող­մից հաս­տատ­ված Կազ­մա­կեր­պու­թյան կա­ռուց­ված­քով տվյալ Հաս­տի­քը կր­ճատ­վել է», ա­սես ինքն ան­շա՜ռ, ան­բա­սի՜ր և կր­ճատ­ման հետ կապ չու­նե­ցող այլ­մո­լո­րա­կա­յին է։ Հա­վե­լենք, որ գոր­ծա­տուն նման քայ­լի դի­մել է կան­խամ­տած­ված, դա­տա­կան 3-րդ փու­լին ըն­դա­ռաջ, գաղ­տա­գո­ղի, մեկ տար­վա ըն­թաց­քում ոչ աշ­խա­տո­ղին և ոչ էլ դա­տա­րա­նին այդ մա­սին չտե­ղե­կաց­նե­լով։ Մինչ­դեռ պաշ­տո­նա­կան ան­ձանց կող­մից դա­տա­կան ակ­տը դի­տա­վո­րու­թյամբ չկա­տա­րե­լու հա­մար (հոդ­ված 353) օ­րեն­քով նա­խա­տես­ված է տու­գանք` նվա­զա­գույն աշ­խա­տա­վար­ձի չորս­հա­րյու­րա­պա­տի­կից վեց­հա­րյու­րա­պա­տի­կի չա­փով, կամ կա­լանք` 1-3 ա­միս ժամ­կե­տով, կամ ա­զա­տազր­կում` ա­ռա­վե­լա­գույ­նը 2 տա­րի ժամ­կե­տով` ո­րո­շա­կի պաշ­տոն­ներ զբա­ղեց­նե­լու ի­րա­վուն­քից զր­կե­լով` ա­ռա­վե­լա­գույ­նը 2 տա­րի ժամ­կե­տով։
2. Ստե­փա­նա­վա­նի թիվ 3 դպ­րո­ցի նախ­կին տնօ­րեն Նա­ռա Մկրտ­չյա­նը հա­մառ պայ­քա­րից հե­տո շա­հել է դա­տը. ան­վա­վեր է ճա­նաչ­վել մարզ­պե­տի` աշ­խա­տան­քա­յին պայ­մա­նա­գի­րը լու­ծե­լու ո­րո­շու­մը։ Ին­չը նշա­նա­կում է հայց­վո­րին վե­րա­կանգ­նել զբա­ղեց­րած պաշ­տո­նում և վճա­րել հար­կա­դիր պա­րա­պուր­դի ողջ ժա­մա­նա­կա­հատ­վա­ծի աշ­խա­տա­վար­ձը։ Նա­ռա Մկրտ­չյանն աշ­խա­տան­քից ա­զատ­վե­լուց հե­տո 2 ան­գամ մաս­նակ­ցել և նույն­քան էլ հաղ­թող է ճա­նաչ­վել տնօ­րե­նի պաշ­տո­նի հա­մար մր­ցույ­թին։ ՈՒ 2 օր անց, դար­ձյալ զոռ­բա­յու­թյուն. Լոռ­վա մարզ­պե­տը կր­կին ա­զատ­ման հրա­ման է տվել` «բախ­տի ա­նի­վը» հետ պտ­տել դե­պի դա­տա­րան։
3. Մե­կու­սաց­ման պայ­ման­նե­րում, ոչ պա­կաս ու­շագ­րավ մեր­ժու­մի հայտ է ար­ձա­նագ­րել ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րը, այն դեպ­քում, երբ դա­տա­րա­նի կա­յաց­րած վճ­ռի կա­տա­րու­մը ա­ռանձ­նա­պես մի մեծ բան չէ` հրա­պա­րա­կա­յին նե­րո­ղու­թյուն խնդ­րել իր կո­լե­գա հայց­վո­րից։ Ի տար­բե­րու­թյուն ո­րոշ կա­մա­կոր «հնա­րամ­տու­թյուն­նե­րի», Ար­սեն Թո­րո­սյա­նը հար­գան­քի է ար­ժա­նի. մարդն ա­ռանց պա­տե­պատ ընկ­նե­լու, եր­կու ոտ­քը մի մա­շի­կի մեջ դրած, տղա­մար­դա­վա­րի հայ­տա­րա­րեց. «Նա­ջա­րյա­նի ա­սածն ինձ հա­մար...» օ­րենք չէ։
Հա­թա­թան հրա­պա­րա­կա­յին էր, հե­ռուս­տա­տե­սու­թյամբ։ Հի­մա թող հայց­վորն ու Նա­ջա­րյա­նը մտա­ծեն։ Ո՞րն է նրանց հա­ջորդ քայ­լը։ Կհա­մար­ձակ­վե՞ն։ Ի­մա՞ս­տը։ Երբ իմ­քայ­լա­կան պաշ­տո­նյա­նե­րը «ա­մեն ին­չից շատ, ա­մեն ին­չից վեր, գա­ղա­փա­րա­կան հորն են սի­րում»։ Իսկ սե­րը հաղ­թող է, ար­դա­րա­դա­տու­թյու­նը` հո­գե­վարք­վող։
Վա­հե ՄԵ­ԼԻ­ՔՅԱՆ
Հ. Գ. Այ­սօր, երբ աշ­խար­հը COVID-19-ի խոց­վա­ծու­թյու­նից բռուն­ցք­ված, ու­ղի­ներ է գտ­նում թա­գա­վա­րա­կի ճի­րան­նե­րից մարդ­կա­յին կյան­քեր փր­կե­լու, տն­տե­սու­թյան զար­կե­րա­կը չկորց­նե­լու, մեր փոք­րիկ եր­կի­րը` նույն­պես մեծ-մեծ խն­դիր­նե­րի ա­ռաջ, ձեռ­նար­կել է 14 մի­ջո­ցա­ռում­նե­րը` ա­ռանց­քում ու­նե­նա­լով մարդ­կա­յին ռե­սուր­սը։ Սո­ցիա­լա­պես ա­նա­պա­հով ըն­տա­նիք­նե­րին, միայ­նակ­նե­րին, օ­րա­վար­ձով աշ­խա­տող­նե­րին... ինչ-որ ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում աշ­խա­տա­տե­ղե­րը կորց­րած­նե­րին տրա­մադ­րում են ֆի­նան­սա­կան ա­ջակ­ցու­թյուն` օր­վա հա­ցի խն­դի­րը լու­ծե­լու։ Նոր աշ­խա­տա­տե­ղեր ստեղ­ծե­լուն միտ­ված ձեռ­նար­կում­նե­րին զու­գա­հեռ, հայ­տն­վում են հին ու նոր գոր­ծա­տու­ներ ա­կան­ջա­լուր վար­չա­պե­տին` ի­րենք ի­րենց ներ­սում փոխ­վա՜ծ, բա­րե­փոխ­վա՜ծ, և իբրև հա­վաս­տում նվիր­վա­ծու­թյան, աջ ու ձախ չար­դա­րաց­վող «օպ­տի­մա­լա­ցում­ներ» են ի­րա­կա­նաց­նում` զո­րաց­նե­լով գոր­ծա­զուրկ­նե­րի բա­նա­կը։
Ե­րեկ տե­ղե­կա­ցանք, որ այդ­պի­սի պա­տե­հա­պաշտ­նե­րից մե­կը` «Կի­նո­կենտ­րոն» ՊՈԱԿ-ի տնօ­րե­նի ստա­ժա­վոր ժա­մա­նա­կա­վոր պաշ­տո­նա­կա­տար Շու­շա­նիկ Միր­զա­խա­նյա­նը հա­մա­ռո­րեն հետ կանգ­նե­լու մտադ­րու­թյուն չու­նի. ծա­նու­ցում­նե­րը հաս­ցեագր­ված են, իսկ աշ­խա­տան­քից ա­զատ­ման հրա­ման­նե­րը կտր­վեն ա­ռա­ջի­կա մեկ-եր­կու օ­րում։ Ո­րոշ­ման հետ ան­հա­մա­ձայ­նու­թյան դրսևո­րող­նե­րի խում­բը, ո­րի շնոր­հիվ Շու­շա­նիկ Միր­զա­խա­նյա­նը հայտ­նի է դար­ձել որ­պես պե­տա­կան մի­ջոց­նե­րը տու­րիս­տա­կան այ­ցե­րի վրա «գո­լոր­շաց­նող» և մի­ջազ­գա­յին փա­ռա­տո­նին խոր քուն մտ­նող, նա­խա­պատ­րաստ­վում է ժ/պ-ի հրա­ման­նե­րը վի­ճար­կե­լու դա­տա­րա­նում։
Դիտվել է՝ 24345

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ