ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Անօրակարգ խորհրդաժողով՝ կոնկրետ նպատակով

Անօրակարգ խորհրդաժողով՝ կոնկրետ նպատակով
19.01.2015 | 13:07

Վաղը «Մուլտի գրանդ» նորակառույց հյուրանոցում տեղի է ունենալու Գագիկ Ծառուկյանի հրավիրած խորհրդաժողովը, որը չունի շատ հստակ օրակարգ, սակայն ներքաղաքական դաշտում հանգեցնելու է որոշակի սրբագրումների: Այս խորհրդաժողովը մեսիջ է դառնալու թե՛ իշխանությունների, թե՛ այն մարդկանց համար, ովքեր ոչ վաղ անցյալում Ազատության հրապարակի հարթակում կանգնած էին ԲՀԿ առաջնորդի կողքին: Բացարձակապես կարևոր չէ, թե ինչ ելույթներ են հնչելու խորհրդաժողովում կամ ինչ փաստաթուղթ է հրապարակվելու դրա ավարտին, առավել ևս, որ շեշտադրումները հայտնի են: Լևոն Տեր-Պետրոսյանը կամ ՀԱԿ որևէ առանցքային գործիչ այդ միջոցառմանը չեն մասնակցելու, ամենայն հավանականությամբ՝ բացակա կլինի նաև Րաֆֆի Հովհաննիսյանը, թեև «Ժառանգությունը» ներկա կլինի խորհրդաժողովում: Մամուլում տեղեկատվություն էր տարածվել, որ խորհրդաժողովի ավարտից հետո Գագիկ Ծառուկյանը հանդիպելու է Լևոն Տեր-Պետրոսյանի ու Րաֆֆի Հովհաննիսյանի հետ՝ նրանց ներկայացնելով առաջարկությունների փաթեթ: Մի փոքր դժվար է պատկերացնել, թե ինչպիսի փաթեթ է լինելու դա: Արդյո՞ք դա այն է, ինչ Րաֆֆի Հովհաննիսյանն անվանում է միասնական օրակարգ, կամ արդյո՞ք այդ փաթեթում ներառվելու է ՀԱԿ խնդրանք-պահանջը՝ հանրահավաքային շարժումը վերսկսելու վերաբերյալ: Մի փոքր կասկածում եմ, որովհետև ԲՀԿ առաջնորդն ունի իր մարտավարությունն ու որևէ բան չի հուշում, որ դրանից հրաժարվելու է: Ի սկզբանե ակնհայտ էր, որ Ծառուկյանի օրակարգում արտահերթ զարգացումների և ընտրությունների թեմա գոյություն չունի ու նրա երկու դաշնակիցներն իրենք պետք է կողմնորոշվեն՝ արդյո՞ք հետևելու են ԲՀԿ-ի քաղաքական կուրսին, թե ինքնուրույն գործընթաց են գեներացնելու՝ ձախողման ռիսկով: Հասկանալի է, որ Տեր-Պետրոսյանն ու Հովհաննիսյանը չեն ցանկանում գործիք դառնալ Ծառուկյանի ու իշխանությունների հնարավոր գործարքներում ու պայմանավորվածություններում՝ լավագույն դեպքում մի քանի մանդատ ստանալու ակնկալիքով: Մյուս կողմից` քաղաքական այս ուժերը սպառել են իրենց ռեսուրսը, քաղաքական կյանքի վրա ինքնուրույն ազդելու հնարավորությունները և գրեթե կանխատեսելի է, որ խորհրդարանական կուսակցության կարգավիճակը կկորցնեն՝ ընտրություններին ինքնուրույն մասնակցելու պարագայում: Սակայն վաղվա խորհրդաժողովի հիմնական առաքելությունն այն է, որ Գագիկ Ծառուկյանն իշխանությանը ցույց տա իր ուժը՝ մարդկային ռեսուրսի ու կազմակերպչական պոտենցիալի առումով: Իհարկե, իշխանությանը ո՛չ մարդաշատ դահլիճով կարող ես զարմացնել, ո՛չ էլ դահլիճի էլիտարությամբ, սակայն դրա ամրագրումն այս պահին անհրաժեշտություն է Գագիկ Ծառուկյանի քաղաքական ազդեցիկությունն արձանագրելու, նրան հնարավոր պայմանավորվածությունների հուսալի գործընկեր դարձնելու համար: Իշխանության համար սա նույնպես ձեռնտու է, որովհետև նրա համար ավելի հաճելի է գործ ունենալ կանխատեսելի դահլիճի հետ, քան հեղափոխական հրապարակի: Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 15421

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ