ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Խորացող տնտեսական դժվարությունների պայմաններում Ալիևը ստիպված է քաղաքական սուբլիմացիայի գնալ

Խորացող տնտեսական դժվարությունների պայմաններում Ալիևը ստիպված է քաղաքական սուբլիմացիայի գնալ
24.05.2024 | 16:08

Ադրբեջանի տնտեսության հենասյունը՝ էներգետիկ ոլորտը, ճգնաժամի միտումներ է սկսել դրսևորել:

Բերեմ երկու շատ կարևոր փաստ:

1. Այս տարվա առաջին եռամսյակում Ադրեբջանում նավթագազային սեկտորի վճարած հարկերը կրճատվել են 40%-ով:

2. Նույն ժամանակահատվածում 7 անգամ կրճատվել է Ադրբեջանից էլեկտրաէներգիայի արտահանումը:

Նման կտրուկ անկումը պայմանավորված է և՛ տնտեսական, և՛ բնակլիմայական պատճառներով:

Առաջինի դեպքում ակնհայտ է, որ Արցախի օկուպացիան ենթադրում է հսկայական ներդրումներ, որոնք դրսից այդպես էլ չեն գալիս (չհաշված բելառուսական տրակտորներն ու իսրայելական կաթի գործարանը): Հետևաբար, այն ֆինանսական միջոցները, որոնք պետք է ուղղվեն էներգետիկ սեկտորի զարգացմանը, ուղղվում են Արցախում ցուցադրական ենթակառուցվածքային նախագծերի վրա: Արդյունքում երկրի ներսում երկրորդ տարին անընդմեջ աճում են կոմունալ ծառայությունների սակագները, ինչը չի կարող չանդրադառնալ սպառման ծավալների վրա:

Ադրբեջանում առկա օտարերկրյա կապիտալն էլ շարունակում է իրեն գաղութատիրոջ պես պահել՝ առանց լուրջ ներդրումներ իրականացնելու: Նույն British Petroleum-ը ադրբեջանական նավթագազային հանքերում շարունակում է 1980-ականների տեխնոլոգիաներ օգտագործել՝ խախտելով բնապահպանական բոլոր նորմերը:

Բնակլիմայական խնդիրը կայանում է նրանում, որ 2006-ից ի վեր Կասպիում ջրի մակարդակը շարունակում է նվազել՝ 2022-ին հասնելով կրիտիկական ցուցանիշների: Նույն SOCAR-ն արդեն ահազանգում է՝ հայտարարելով Կասպյան շելֆում որոնողական-հետախուզական աշխատանքների, հորատման ու արդյունահանման ծավալների հնարավոր կրճատման մասին:

Այս ամենը ի մի բերելով՝ վերջերս միջազգային Fitch Solutions գործակալությունը հարցականի տակ է դնում 2027-ին Ադրբեջանից տարեկան 20 մլրդ խմ գազ դեպի Եվրոպա արտահանելու հեռանկարը:

Նշված պատկերը շատ կարևոր է գնահատելու համար Ադրբեջանի արտաքին քաղաքական կեցվածքը: Բնական է, որ խորացող տնտեսական դժվարությունների պայմաններում Ալիևը ստիպված է քաղաքական սուբլիմացիայի գնալ ՝ փորձելով ստվերել տնտեսական ու սոցիալական խնդիրները տարածքային ձեռքբերումներով ու հաղթանակներով: Ինչ խոսք, Երևանն էլ ստեղծում է դրա համար բոլոր անհրաժեշտ պայմանները:

Վահե Դավթյան

Դիտվել է՝ 2875

Մեկնաբանություններ