ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Ժամանակի մեքենա

Ժամանակի մեքենա
23.05.2024 | 22:42

Բա թէ սահմանազատման օգնությամբ մենք խուսափեցինք սահմանային բախումներից։

Ստացվում է, որ թշնամուն միայն Տավուշի գյուղե՞րն էին բորբոքում:

Թշնամին սահմանային բախման համար ոչ տեղի և ոչ էլ ժամանակի դեֆիցիտ չունի, մանավանդ որ Մեղրիում հենց հիմա հայկական կողմում կառուցվում է ապագա միջանցքը։

Հայ-ադրբեջանական սահմանը մոտ հինգ հարյուր կմ-ից ավելի է։

Իրականում փորձում է մարդկանց աչքը վախեցած պահել։

Որ չտանք, բախումներ կլինեն:

Պապ թագավորի պահով էլ իրեն դրել էր ժամանակի մեքենա հորինածի տեղ։

Բա թե` մենք թույլ չենք տա, որ Պապ թագավորը նորից սպանվի։

Իրեն դրել է ալեգորիկ ալկաշ կինոմեխանիկի տեղ։

Ինչու՞ է սա միշտ երկնագույն թագավորի դարդ անում:

Հրայր ԿԱՄԵՆԴԱՏՅԱՆ

Դիտվել է՝ 1279

Մեկնաբանություններ